Ոստիկանապետը դեմ է բարեփոխմանը․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

07.08.2026 | 10:58
Ղազախստանի վարչապետը Փաշինյանին շնորհավորեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:51
ՊԵԿ-ն «Առինջ մոլ»-ում 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ է բացահայտել
07.08.2026 | 10:39
Դա մեր ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք կլինի և ոչ լեգիտիմ․ Փաշինյանը՝ այս պահին ԵՄ-ԵՏՄ հարցով հանրաքվե անցկացնելու մասին
07.08.2026 | 10:30
Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրեական վարույթ. Դատախազություն
07.08.2026 | 10:22
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնյալ քվոտայի մնացորդը
07.08.2026 | 10:13
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները
07.08.2026 | 10:12
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 10:05
«Ռեալն» ու ՊՍԺ-ն թանկարժեք տրանսֆերներ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 09:56
Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
07.08.2026 | 09:47
«Մեզ նույնպես հրթիռներ են պետք»․ Թրամփը՝ Ուկրաինային Patriot-ներ տրամադրելու մասին
07.08.2026 | 09:34
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ. ՔԿ
07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
Բոլորը

«Վահե Ղազարյանը դեմ է ոստիկանության համակարգի բարեփոխմանը» ,-«Ի՞նչ կփոխվի ոստիկանության բարեփոխումներում, եթե ՆԳ նախարարը նախկին ոստիկանապետն է» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ որոշ վիճակագրական տվյալներ ներկայացնելով։

«Միջին վիճակագրականով նախորդ տարի, որ նայում ենք, թե նրա հրամանով քանի ոստիկան է կարգապահական պատասխանատվության ենթարկվել և քանիսն են եղել պարեկներ, ապա երևում է, որ միջին վիճակագրական պարեկի վրա տասն անգամ ավելի շատ կարգապահական պատասխանատվություն է բաժին ընկնում, քան ոստիկանության այլ ծառայողների։

Հավաքվում ենք բոլորով, բարեփոխում անում, պարեկների ընդունելության համար լրջագույն ֆիլտրեր կան, անցնում են հոգեբանով, հատուկ կրթություն ստանում, հետո պարզվում է, որ կարգապահական պատասխանատվությամբ պարեկային ծառայության վրա միավոր ծառայողի թվով ինը անգամ ավելի շատ է։

Ընկած են պարեկային ծառայության հետևից։ Ի՞նչ է մնացած բոլոր ոստիկանական ծառայողներն իդեալակա՞ն են ծառայում։ Մոտ 1300 պարեկ կա Երևանում, Լոռիում, Շիրակում։ Նրանք ավելի շատ կարգապահական պատասխանատվության են ենթարկվել անցյալ տարվա ընթացքում, քան ամբողջ ՀՀ-ում մնացած բոլոր ոստիկանները, որոնք 10000-ից ավելի են։ Կոռուպցիոն ճանապարհային ոստիկանությունը, կիսակոռումպացված թաղայինները, հանցագործություն բացահայտել չկարողացող օպերները լավ ծառայո՞ւմ են։

Սա խոսում է նրա մասին, որ ոստիկանության համակարգը դեմ է բարեփոխումներին։ Ոտիկանապետը դեմ է բարեփոխումներին։ Եվ սա այն պայմաններում, երբ պարեկային ծառայության ներդրումը հանցավորության բացահայտման ֆենոմենալ աճ ապահովեց»,- նշեց Իոաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։