ՀԱՊԿ-ը վտանգի բաղադրիչ է․ ՀՀ-ն ճիշտ արեց՝ զորավարժությունից հրաժարվելով․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արդեն նախկին խոսնակ Նենսի Փելոսիի՝ սեպտեմբերին Հայաստան այցից հետո այսօր ևս մեկ բարձրաստիճան այցելություն կայացավ։ Երևան է ժամանել Ֆրանսիայի ԱԺ-ի նախագահ Յաել Բրոն-Պիվեն։ Նա Ալեն Սիմոնյանի հետ ասուլիսում ասել է՝ ամեն ինչ կանեն, որպեսզի խուսափեն ԼՂ-ում մարդասիրական աղետից։ Ըստ նրա՝ Ֆրանսիան հավատում է, որ ՀՀ-ն կարող է որոշակի խաղաղ լուծում գտնել Ադրբեջանի հետ՝ Փարիզը ՀՀ-ի կողքին է։

Ֆրանսիան նաև կդիմի ԵՄ-ին՝ Հայաստան-Ադրբեջան սահման ևս մեկ առաքելություն բերելու հարցով։ ԼՂ փաստահավաք առաքելություն ուղարկելու մասով հարց բարձրացրեց՝ ՀՀ-ն դիմե՞լ է Ֆրանսիային այդ հարցով, թե՞ ոչ։ Նշեց՝ Ուկրաինան դիմել էր, և ուղարկեց փորձագետների։

Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց․ «Ֆրանսիան անում է ամեն ինչ՝ ՀՀ-ի և հայ ժողովրդի շահերը պաշտպանելու, ռեգիոն խաղաղություն բերելու համար, բայց մեզ Ֆրանսիան պետք է ոչ թե որպես կողմ, այլ միջնորդ»։

Ֆրանսիան նաև 2 անգամ ՄԱԿ-ի ԱԽ է դիմել՝ Ադրբեջանի հարձակման և ԼՂ-ի շրջափակման հարցերով, Պրահայում Փաշինյան-Ալիև հանդիպման գործում է միջնորդ։ Արևմտյան բարձրաստիճան այսպիսի այցերի ժամանակ ՌԴ-ի հետ խորքային ինտեգրումը նախընտրող որոշ ուժեր հարց են բարձրացնում, թե Արևմուտքը ՀՀ-ի հետ ոչ թե արժեքային, անվտանգային, տնտեսական գործակցության նպատակ ունի, այլ սա բացառապես՝ ՀՀ-ն ՌԴ-ի դեմ պլացդարմ դարձնելու պրոցես է։

«Հանրապետություն» կուսակցության անդամ, հրապարակախոս Անահիտ Ադամյանը տարակուսանքով է մոտենում նման գնահատականներին։

«Ցավում եմ, որ այսքան իրադարձություններից հետո որոշ մարդիկ դեռ այդպիսի կարծիք են հայտնում։ Հակառուսական պլացդա՞րմ, թե՞ ռուսական ֆորպոստ․․․ ՀՀ-ն չի եղել, չէ և չպիտի լինի։ Այդ մարդիկ այն տեսակետին են, որ ՀՀ-ն արդեն ՌԴ-ի կազմում է, և պետք է կատարի ՌԴ-ի դաշնային սուբյեկտ-միավորի դերը։ ՀՀ-ն անկախ պետություն է։ Եվ եթե այդ մարդիկ հասկանան սա, նման հայտարարություն չեն անի»,- նշեց հրապարակախոսը։

Անահիտ Ադամյանը զարմացած է նաև, որ երբ Լաչինի միջանցքը փակված է, ՀՀ ԱԺ ընդդիմությունը քննարկման հարց է դարձրել ՀՀ-ում ՀԱՊԿ-ի զորավարժություններ չիրականացնելու հարցը։

«Զորավարժությունն անվանվում է «Անքակտելի եղբայրություն»։ Որտե՞ղ եք տեսել այդ անքակտելի եղբայրությունը, ՀԱՊԿ-ի շրջանակում ՀՀ-ի նկատմա՞մբ։ Դա միանգամայն խախտվող եղբայրություն է։ ՀԱՊԿ-ն իրականում վտանգի բաղադրիչ է և ՀՀ-ն ճիշտ է արել, որ հրաժարվել է դրանց անցկացումից»,- նշեց «Հանրապետություն» կուսակցության անդամը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան