Ոստիկանության կոռուպցիոներները սկսեցին քեֆ անել Վահե Ղազարյանի ՆԳ նախարար նշանակվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 10:58
Ղազախստանի վարչապետը Փաշինյանին շնորհավորեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:51
ՊԵԿ-ն «Առինջ մոլ»-ում 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ է բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:39
Դա մեր ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք կլինի և ոչ լեգիտիմ․ Փաշինյանը՝ այս պահին ԵՄ-ԵՏՄ հարցով հանրաքվե անցկացնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:30
Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրեական վարույթ. Դատախազություն
07.08.2026 | 10:22
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնյալ քվոտայի մնացորդը
07.08.2026 | 10:13
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները
07.08.2026 | 10:12
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 10:05
«Ռեալն» ու ՊՍԺ-ն թանկարժեք տրանսֆերներ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 09:56
Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
07.08.2026 | 09:47
«Մեզ նույնպես հրթիռներ են պետք»․ Թրամփը՝ Ուկրաինային Patriot-ներ տրամադրելու մասին
07.08.2026 | 09:34
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ. ՔԿ
07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
Բոլորը

Մենք դուրս ենք գալիս խորհրդից, բայց, բնականաբար, շարունակում ենք վերահսկել համակարգը, և թող Նիկոլ Փաշինյանը Վահե Ղազարյանի հետ միասին շարունակեն բարեփոխումներ իրականացնել,- «Ի՞նչ կփոխվի ոստիկանության բարեփոխումներում, եթե ՆԳ նախարարը նախկին ոստիկանապետն է» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Նշենք, որ որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն և «Վարորդի ընկեր» իրավապաշտպան կազմակերպությունները լքեցին Ոստիկանական բարեփոխումների համակարգող խորհուրդը, որում ներգրավված էին ուժային գերատեսչությունների հետ՝ պատճառաբանելով․ «Վահե Ղազարյանի՝ ՆԳ նախարար լինելու պարագայում հնարավոր չէ բարեփոխում իրականացնել»։

Անդրադառնալով հարցին՝ ՆԳ նախարարի թեկնածության հարցն արդյո՞ք որևէ ձևաչափով չէր քննարկվել խորհրդում, կամ որքանո՞վ էր ակնկալելի այս նշանակումը, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց․ «Խորհրդում ՆԳ նախարարի թեկնածության հարց չէր քննարկվել․․․

Վերջին կես տարում ոստիկանական համակարգում դիմադրությունը, որը զգացվում էր դեռ երկու տարի առաջ, ինտենսիվորեն գլուխ էր բարձրացնում։ Դիմադրության դրոշակակիրներն են Վահե Ղազարյանը, Կամո Ցուցուլյանը։ Խնդիրները բարձրաձայնվում էին խորհրդում, ինչպես նաև բարեփոխումների պատասխանատու արդարադատության նախարարության առաջ։ Երբ դիմադրության դրոշակակիրը դարձավ ՆԳ նախարար, և, ցավոք, այս ամենում նաև փրկարար ծառայությունը ներգրավվեց, սրա բացասական հետևանքները կրելու է այդ ծառայությունը։ Նախ ոստիկանությունում ինչքան կոռուպցիոներ կա, բոլորը սկսեցին ուրախանալ, քեֆ անել, որ, այ, Վահե Ղազարյանն է, ուրեմն մեր նախարարը մեզ կպաշտպանի։

Մեզ համար էլ պարզ դարձավ, որ մենք շատ բան չենք կարողանալու անել։

Կամո Ցուցուլյանն իր ծանոթներին, որոնց խոստացել էր սպայական կոչում շնորհել, ամիսներ շարունակ փորձում էր սպայական կոչում շնորհել պարեկային ծառայությունում։ Մի քանի ամիս մենք աշխատանքային խմբում կարողանում էինք կանխել դա, որովհետև համարում էինք, որ դրա համար պետք է հստակ չափորոշիչ լինի, օրինակ՝ եթե պարեկը իքս քանակի հանցագործություն է բացահայտում, ինքը դառնում է սպա։ ԽԾԲ չկա։ Բայց նման չափանիշ չներդրվեց»։

Մանրամասները՝ տեսանյութում։