ՌԴ-ի բազան ինչի՞ համար է․ որ Իրանի դեմ պատերազմում ՀՀ-ին ապտակե՞ն․ Արևմուտքի հետ եղեք, կպաշտպանի․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺԲ խորհրդի անդամ, դիվանագետ Արա Պապյանի հետ

-Հունվարի 15-ին ԱԺԲ-ն հերթական ակցիան կանցկացնի Գյումրիի ռուսական ռազմաբազայի մոտ՝ «Շրջափակում՝ հանուն ապաշրջափակման խորագրով»։ Նախորդ ակցիան ավարտվեց ոստիկանական միջամտությամբ, ձեր ակտիվիստները բերման ենթարկվեցին։ Ո՞րն է այդ ակցիայի նպատակը։ Կան դժգոհություներ Ռուսաստանից։ Կարծում եք՝ այդ ակցիայից հետո Կրեմլի քաղաքականությունը կփոխվի՞, օրինակ՝ ուժ կկիրառե՞ն ադրբեջանցիների նկատմամբ։

-Չէ, դրանից ՌԴ քաղաքականությունը չի փոխվի, բայց դրա արդյունքում աշխարհի ուշադրությունն ավելի կսևեռվի Կրեմլի քաղաքականության վրա, որն Ադրբեջանի հետ շրջափակման մեջ է պահում Արցախը։ Եվ Կրեմլը համաշխարհային հասարակական կարծիքի ձևավորման հետևանքով կարող է մասամբ փոխել իր քաղաքականությունը։ Եվ երկրորդ՝ նրանք, ովքեր քննադատում են մեզ, թող իրենք ավելին անեն, ավելի ճիշտ ու լավ քայլեր անեն, նստել-խոսելով հաստատ ոչինչ չի փոխվի։ Մեր նախորդ ակցիան մեծ արձագանք ունեցավ Հայաստանից դուրս։ Դուք Ռուսաստանի դժգոհության մասին նշեցիք, բայց դրական արձագանք եղավ աշխարհի շատ երկրներում։ Այսօր ՌԴ-ն աշխարհի երկրներում ընկալվում է որպես ագրեսոր։ Եվ ռուսական բազայի շուրջ տեղի ունեցած իրադարձությունն էլ միջազգային լրատվամիջոցների համար առիթ եղավ՝ գրելու Արցախի շրջափակման մասին։

-Արևմտամետ որոշ գործիչներ քննադատեցին՝ ասելով՝ սա ռուսական խաղ է։ Նրանց կարծիքով՝ բնականաբար, իշխանությունը թույլ չէր տալու, որ այդ բազայի մուտքը փակվեր, ելումուտը խափանվեր, և ուժ պետք է կիրառեր, և դրանից հետո համաշխարհային լրատվամիջոցները ներկայացնելու էին, որ ՀՀ իշխանությունը պաշտպանում է ռուսական ռազմաբազան հայ ժողովրդից, ուրեմն՝ Հայաստանը ռուսական արբանյակ է։

-Դուք ասացիք, որ իշխանությունը, բնականաբար, պետք է ուժ կիրառեր․․․ Մենք մեր սահմանադրական իրավունքն ենք իրացրել, հանրահավաք ենք իրականացրել, և պարտադիր չէ, որ ուժ կիրառվեր, թող չկիրառեին։ Մենք մուտքին չենք մոտեցել, կարմիրբերետավորները հարձակվել և սկսել են ծեծել ու բերման ենթարկել։ Դա ցույց է տալիս Հայաստանի կեղծ ժողովրդավարական, բռնատիրական համակարգը։

-ՀՀ իշխանությունները բարձրաձայնում են Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորությունները չկատարելու մասին։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը մեղադրում են ՀՀ իշխանությանը՝ ասելով, որ ՌԴ-ին քննադատելով՝ փչացնում են նրա հետ հարաբերությունները և բաց են թողնում իրական հնարավորությունները, օրինակ՝ Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելը։

–Ընդդիմության այդ քննադատությունը սխալ է, որովհետև Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունը պայմանավորված չէ Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի քաղաքականությամբ։ Այդպես մտածելը մանկամտություն է։ Ցանկացած երկրի քաղաքականություն խարսխված է սեփական շահերի վրա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան