Լաչինի միջանցքը պետք է բացվի. Ֆրանսիայի ԱԺ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Ֆրանսիան չէ, որ պետք է որոշի, թե ինչ կարգավիճակ կարող է ունենալ Լեռնային Ղարաբաղը տարածաշրջանում։ Երևանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում այս մասին հայտարարեց Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն` պատասխանելով միջազգային ԶԼՄ-ներից մեկի ներկայացուցչի հարցին, թե Ֆրանսիայի տեսանկյունից ի՞նչ կարգավիճակ է նախատեսելի ԼՂ-ի համար՝ խաղաղ կարգավորման համատեքստում։

«Մեր դիրքորոշումը շատ հստակ է՝ մենք այսօր չենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և կարգավիճակը չպետք է Ֆրանսիայի կողմից սահմանվի, այն պետք է սահմանվի միջազգային իրավունքի շրջանակներում՝ տարբեր ժողովուրդների կողմից, հակամարտության տարբեր կողմերի կողմից», – ընդգծեց Յաել Բրաուն-Պիվեն։ 

Ի պատասխան հարցի, թե երբ 120 000 մարդ շրջափակված է, միջազգային իրավունքն ի՞նչ է ասում, Յաել Բրաուն-Պիվեն նշեց․ «Միջազգային իրավունքն ասում է, որ կա միջանցք, որը պետք է բացվի, մարդկանց տեղաշարժը պետք է վերականգնվի»։  

«Դուք ասացիք, որ քանի դեռ խաղաղ բանակցությունների հնարավորությունը սպառված չէ, պետք է նպաստել երկխոսությանը։ Նման իրավիճակում քաղաքական բանակցություն կարո՞ղ է շարունակվել»,- այս հարցին ի պատասխան Ֆրանսիայի ԱԺ նախագահը պնդեց իր տեսակետը․ «Պետք չէ հրաժարվել երկխոսությունից և պետք է միշտ փորձել գտնել խաղաղ կարգավորում»։

«Ֆրանսիան պահանջում է անմիջապես բացել միջանցքը, որպեսզի բացվի կենսական ճանապարհը, ու դա պետք է հնարավորինս արագ իրականացվի»,-ընդգծեց Յաել Բրաուն-Պիվեն։ 

Մանրամասները՝ տեսանյութում։