Ֆրանսիան մեզ պետք է որպես միջնորդ, ոչ որպես` կողմ. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
13.01.2023 | 13:34Երևանում մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրոն-Պիվեի համատեղ ասուլիսը։
Անդրադառնալով դիտարկմանը, որ անհրաժեշտություն կա ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին փաստահավաք խումբ ուղարկել, այլ նաև Արցախ՝ Լաչինի միջանցք, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց․ «Դրա համար պետք է նաև Ադրբեջանի համաձայնությունը, պետք է բոլոր կողմերի համաձայնությունը»։
ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Ֆրանսիան Հայաստանին պետք է որպես միջնորդ, այլ ոչ թե որպես կողմ։
«Ֆրանսիան ամեն ինչ անում է տարծաշրջանաում խաղաղություն բերելու համար, բայց Ֆրանսիան մեզ պետք է որպես միջնորդ, այլ ոչ թե որպես կողմ», – ընդգծեց ՀՀ ԱԺ նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում։