ՌԴ Պետդուման հայտարարել է բազմազավակ հայրերի՝ մոբիլիզացիայից տարկետումը վերացնելու մասին

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Պետդումայի պատգամավոր Նինա Օստանինան Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ դեկտեմբերի վերջին ՊՆ-ն փաստաթուղթ է ուղարկել զինկոմիսարիատներ երեք երեխաների հայրերի համար զորակոչից տարկետումը վերացնելու մասին, որը ներկայացվել էր հոկտեմբերի 4-ին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Օստանինայի խոսքով՝ այս մասին նա տեղեկացել է Մարդու իրավունքների խորհրդի անդամ Իրինա Կիրկորայից։ Փաստաթուղթը, նրա տեղեկություններով, ստորագրել է ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, որը վերջերս նշանակվել է Ուկրաինայում ռուսական միացյալ զորքերի խմբի հրամանատար։

Հրամանի գոյության մասին տեղեկությունը «հաստատում է գտել գլխավոր շտաբի ներկայացուցչի հետ զրույցում», նշել է Օստանինան։ ՊՆ-ում, սակայն, պատգամավորին չեն պատասխանել։

Ըստ Օստանինայի՝ տարկետման չեղարկումը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ «շատ դժվար է վերադարձնել արդեն ռազմական գործողությունների գոտում գտնվողներին»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Ռուսաստանում հայտարարվել էր զորահավաքի ավարտի մասին, սակայն նախագահ Վլադիմիր Պուտինը համապատասխան հրամանագիրը չստորագրեց։ Իշխանությունները պնդում են, որ զորակոչի երկրորդ ալիք չի նախատեսվում, սակայն իրավապաշտպաններն ու փորձագետները կասկածի տակ են դնում սա։

Տաթև Ֆռանգյան