ԼՂ-ի մարդասիրական ճգնաժամն էթնիկ զտման օրինակ է. Тime-ում հրապարակված իր հոդվածում ՀՀ 4-րդ նախագահը միջազգային հանրությանը կոչ է անում անտարբեր չմնալ

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

Վերջին հինգ շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղը, որը գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև, շրջափակման մեջ է վերջինիս կողմից։ Եվ մինչ աշխարհի մեծ մասը տոնում էր Սուրբ Ծնունդն ու Ամանորը, մշտապես հայերով բնակեցված, Եվրոպայում քրիստոնեության տարածումից տասնամյակներ առաջ թվագրվող հայկական եկեղեցիներով, վանքերով ու հուշարձաններով շրջապատված ամենահին հայկական բնօրրանում ապրող ավելի քան 120 հազար հայեր կտրված են աշխարհից․ այս մասին բրիտանական հեղինակավոր Тime պարբերականում հրապարակած իր հոդվածում գրում է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Լեռնային Ղարաբաղի մարդասիրական ճգնաժամն էթնիկ զտման դասագրքային օրինակ է» խորագրով հոդվածում Հայաստանի չորրորդ նախագահը ներկայացնում է, թե ինչպես են մի խումբ ադրբեջանցիներ, ովքեր ներկայանում են իբր թե «բնապահպան ակտիվիստներ», 2022 թվականի դեկտեմբերի 12-ից արգելափակել Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Նախ, պակասեց սննդի և դեղորայքի հոսքը, այնուհետև աստիճանաբար ընդհանրապես սպառվեցին բնականոն կյանքը շարունակելու համար անհրաժեշտ պաշարները:

«Մի վայր, որն ամեն օր ստանում էր 400 տոննա սննդամթերք և դեղորայք, այժմ լավագույն դեպքում օրական հազիվ մի քանի մեքենա օգնություն է ստանում։ Հիվանդանոցներն անորոշ ժամանակով կասեցրել են վիրահատությունների իրականացումը։ Երեխաները քաղցած են։ Քանի որ օդի ջերմաստիճանը նվազում է -4-ից, վառելիքի խիստ կարիք է զգացվում, և ընտանիքները ստիպված սկսում են այրել թափոնները, որպեսզի կարողանան տաքացնել տները։

Հայերը, որոնք 20-րդ դարում խորհրդային իշխանության տակ հայտնվելուց առաջ Օսմանյան կայսրությունում տևական ժամանակ ենթարկվել են ցեղասպանության, 21-րդ դարում ենթարկվում են հավաքական պատժի, որի նպատակն է հանել նրանց սեփական տնից»,- գրում է Արմեն Սարգսյանը։

Նա նշում է, թե ինչպես պատմականորեն հայկական տարածք Արցախը, հակառակ պատմությանն ու ժողովրդագրությանը, 1921 թվականին Ստալինը հանձնեց Խորհրդային Ադրբեջանին՝ նպատակ ունենալով ավելի հեշտ հսկողության տակ պահել Խորհրդային Միության բազմազգ բնակչությանը։

«1988 թվականին Արցախի ժողովուրդը հանրաքվեով ճնշող մեծամասնությամբ քվեարկեց Մոսկվայի արհեստական քարտեզագրությունը չեղարկելու, Խորհրդային Ադրբեջանից անջատվելու և իր հայկական ինքնությունը պաշտպանելու օգտին։ Ինքնորոշման այս համարձակ գործողությունը, սակայն, պատճառ դարձավ, որպեսզի նոր կոտորածներ իրականացվեն հայերի դեմ, որոնց ցանկությունը չհարգվեց»,- գրում է Հայաստանի չորրորդ նախագահը։

Հոդվածում նա նաև նշում է, որ հայերը հաղթեցին Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի (Արցախյան) առաջին պատերազմում, որը տևեց մինչև 1994 թվականը, երբ Արցախը հռչակեց իր ինքնիշխանությունը:

2020 թվականին՝ կորոնավիրուսի համավարակի ամենաթեժ պահին, Ադրբեջանը, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ ու ներգրավվածությամբ, որոշեց անսպասելի հարձակում գործել, որն այժմ հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղի (Արցախյան) երկրորդ պատերազմ։

«Ադրբեջանը ցանկանում էր Լեռնային Ղարաբաղի տարածքն՝ առանց այնտեղ բնակվող մարդկանց։ Մարտի դաշտում նրա հաջողություններին հետևում էին դաժան ջանքերը՝ վերացնելու հայկական պատմության բոլոր հետքերը։ Մինչ Հայաստանն իր մայրաքաղաքում պահպանում է միջնադարյան մզկիթը, հիանալի հարաբերություններ ունի իսլամական աշխարհի հետ և ողջունում է բոլոր հավատքի մարդկանց, Ադրբեջանն անցել է հայկական եկեղեցիների ձևախեղմանն ու ոչնչացմանն այն տարածքներում, որոնք իր քաղաքականության հետևանքով անցել են իր հսկողության տակ։ Հարյուրավոր հայ զինծառայողներ շարունակում են մնալ ադրբեջանական գերության մեջ։

Մարդասիրական ճգնաժամը, որին ականատեսն ենք լինում այժմ, կամ, ավելի ճիշտ կլինի ասել, որն աշխարհը հրաժարվում է տեսնել, էթնիկ զտման դասագրքային օրինակ է։ Ավելի քան մեկ տասնյակ ոչ կառավարական կազմակերպություններ, այդ թվում և՝ Genocide Watch-ը, խիստ նախազգուշացմամբ են հանդես եկել այն մասին, որ Ադրբեջանի շրջափակումը «Ցեղասպանության մասին կոնվենցիայի բառերով ասած՝ նպատակ ունի կանխամտածված կերպով ստեղծել այնպիսի կենսապայմաններ, որոնց նպատակն ազգային, էթնիկ, ռասսայական կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ֆիզիկական ոչնչացումն է։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ Ցեղասպանության կանխարգելման գրասենյակի կողմից հստակեցված՝ մարդկության դեմ հանցագործությունների բոլոր 14 ռիսկային գործոններն այժմ առկա են»:

Արցախում հայերի միակ փրկօղակն այն բարակ ճանապարհն է, որը նրանց կապում է Հայաստանին։

Տեղի և հայկական սփյուռքի համայնքների կամավորներն անում են հնարավոր ամեն բան՝ օգնելու համար։ Սակայն նման ջանքերը միայնակ հաջողության չեն հասնի։ Պատմությունը, մասնավորապես՝ հայոց պատմությունը, մեզ սովորեցնում է, որ ցեղասպանական արշավի հաջողությունը մշտապես կախված է աշխարհի լռությունից։ Ժամանակն է, որ միջազգային հանրությունն ասի իր խոսքը»,- եզրափակել է իր հոդվածն Արմեն Սարգսյանը։