ԱՄՆ-ը մտադիր է վերջ դնել ռուսական «Վագներ» ռազմական խմբավորման գործունեությանը

Լուրեր

16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական մասնավոր «Վագներ» ռազմական խմբի գործունեությունը և դրա հնարավոր փորձերը՝ զինվորների հավաքագրելու Սերբիայում ու աշխարհի այլ երկրներում, ԱՄՆ իշխանությունների մոտ լուրջ մտահոգություններ են առաջացնում։ Այս մասին Բելգրադ կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խորհրդական Դերեք Շոլլեն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք տեսնում ենք, որ «Վագներ» խմբավորումը փորձում է զինվորներi հավաքագրել Սերբիայից և այլ երկրներից, և սա մի բան է, որը մենք չենք պատրաստվում հանդուրժել։ Ես չգիտեմ՝ Սերբիայում կա՞ն մտահոգություներ, բայց մենք խոսել ենք մեր մտահոգությունների մասին, և հուսով ենք կառավարության հետ համագործակցության այստեղ՝ Բելգրադում, և այլ տեղերում, որտեղ առկա է այդ խումբը՝ դրա գործունեությանը վերջ դնելու համար»,- ասել է Շոլլեն լրագրողներին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ հանդիպումից հետո։

«Վագներ»-ի մարտիկներն ակտիվ մասնակցում են Ուկրաինայում ռազմական գործողություններին՝ պաշտոնապես չենթարկվելով ՌԴ ՊՆ-ին։ Շատ կամավորների խմբավորումը հավաքագրում է ռուսական բանտերում՝ նրանց խոստանալով համաներում վեցամսյա ծառայությունից հետո։ ՌԴ-ում, ի դեպ, պաշտոնապես վարձկանությունն արգելված է և հետապնդվում է Քրեական օրենսգրքի 359 հոդվածով։

Շոլլեն նաև կոչ է արել Սերբիային՝ միանալ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին Ուկրաինա ներխուժման պատճառով:

«Ռուսաստանն ամեն օր դաժան, չարդարացված պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ, մենք պետք է համախմբվենք՝ ապահովելու համար, որ այդ վարքագիծն անընդունելի լինի»,- ասել է նա։

Նշենք, որ Սերբիան մնում է միակ եվրոպական երկիրը, որը հրաժարվել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանել։

Էմմա Չոբանյան