Կրեմլը սկսել է նախագահական ընտրությունների նախապատրաստությունը՝ ելնելով նրանից, որ Պուտինը մասնակցելու է դրանց․ Կոմերսանտ

Լուրեր

17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
Բոլորը

Կրեմլը սկսել է նախագահական ընտրությունների նախապատրաստությունը՝ ելնելով նրանից, որ դրանց մասնակցելու է գործող նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին գրում է ռուսական «Կոմերսանտ»-ը՝ նախագահի աշխատակազմի մի քանի աղբյուրներին հղումով։ Ըստ նրանց՝ վերջերս նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները համապատասխան խորհրդակցություններ են անցկացրել փորձագիտական հանրության հետ։

Նախագահական ընտրություններին, որոնք պետք է պաշտոնապես նշանակվեն մինչև 2023 թվականի ավարտը, կնախորդեն տարածաշրջանային ընտրությունները սեպտեմբերին։

Հրապարակման աղբյուրները նշում են, որ նախընտրական քարոզարշավները շրջաններում «կանցկացվեն հատուկ ռազմական գործողության, պատժամիջոցների, միջազգային հարաբերությունների էսկալացիայի պայմաններում»։ Նույն օրակարգը կշարունակվի նաև նախագահական ընտրությունների համար, կարծում է պարբերականի զրուցակիցներից մեկը։

«Կոմերսանտ»-ի հրապարակման համաձայն՝ Պուտինի առաջիկա նախընտրական քարոզարշավը դեռ չունի «գաղափարական բաղադրիչի հստակ ուրվագծեր», թեև ենթադրվում է, որ «այն կհիմնվի միասնության թեմայի վրա»։

Տաթև Ֆռանգյան