Հայաստանը չպետք է ներգրավվի Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի բացման հարցով բանակցություններին. ՀՀ ԱԺ նախագահ

Լուրեր

07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
Բոլորը

Հայաստանը չպետք է ներգրավվի Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի բացման հարցով բանակցություններին, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Լաչինի միջանցքի մասով Հայաստանը կողմ չէ։ Արցախի իշխանությունները Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելու և ուղիղ խոսելու հնարավորություն ունեն և հենց իրենք են զբաղվում խնդրով, իսկ Հայաստանը սատար կկանգնի Արցախի յուրաքանչյուր որոշման։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով Արցախի անվտանգության խորհրդի հայտարարությանը, որում մտահոգություն էին հայտնել ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մի շարք պնդումների և տեսակետների վերաբերյալ, Սիմոնյանն ասաց, Արցախի անվտանգության խորհուրդը, Արցախի իշխանությունները և Արցախի ներկայացուցիչներն ուղիղ բանակցելու և ուղիղ խոսելու հնարավորություն ունեն։

«Եվ ոչ միայն հնարավորություն ունեն, այլ հենց իրենք են զբաղվում դրանով։ Եվ ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց ասուլիսի ժամանակ՝ Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուր իրենց դիրքորոշմանը սատար կկանգնի։ Եվ, անկեղծ ասած, անհասկանալի է, թե երբ դու ես խոսացող կողմը, ի՞նչ անհամաձայնության մասին է խոսքը»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Ըստ Աժ նախագահի՝ Արցախի իշխանություններն անմիջական կապի մեջ են այս կամ այն ձևով Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև՝ Ռուսաստանի զորախմբի ներկայացուցիչների հետ։

«Մշտապես հեռախոսազրույցներ եմ ունենում Արցախի իշխանությունների հետ։ Այս պահին այդ շփումները նվազել են, բայց այդ շփումները կան և կան մարդիկ, ովքեր այդ շփումները իրականացնում են: Կարելի է ասել, որ արդեն երկար ժամանակ է՝ այդ կապը գոյություն ունի։ Կարծում եմ՝ Արցախի իշխանությունները պետք է ֆիքսեն, որ Հայաստանը հայտարարել է՝ սատար կկանգնի իրենց յուրաքանչյուր որոշմանը կշարունակի իր ջանքերն այդ խնդրի լուծման ուղղությամբ»,- շեշտեց Ալեն Սիմոնյանը:։

Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի բանակցում Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի հարցով, Ազգային ժողովի նախագահը պարզաբանեց, որ եթե Հայաստանը դառնա կողմ, ուրեմն չեղյալ կհայտարարի 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարությունը։

Սիմոնյանը չի բացառում, որ հենց Ադրբեջանի նպատակը դա է ՝ ներքաշել Հայաստանին այս խոսակցության մեջ, որպեսզի փորձի պարտադրել նման միջանցք բացել Հայաստանի տարածքով։

«Ենթադրում եմ, որ Լաչինի միջանցքը փակվել է հենց դրա համար, որ, օրինակ, մեզ պարտադրվի նման միջանցք Հայաստանի տարածքով։ Ինչո՞ւ պետք է մտնենք այդ խոսակցության մեջ»,- ասաց Սիմոնյանը։

Ըստ նրա՝ Հայաստանի արտգործնախարարը նաև Լաչինի միջանցքի պատճառով չմասնակցեց Ռուսաստանի և Ադրբեջանի հետ Մոսկվայում դեկտեմբերին նախատեսված եռակողմ հանդիպմանը։

Հարցին՝ դա չի՞ նշանակում «ձեռքերը լվանալ» Արցախի խնդրից, ինչպես հայտարարում է ընդդիմությունը, Սիմոնյանը պատասխանեց՝ այդպիսի որակում տալն աբսուրդ է։

«Այն, ինչ-որ մենք անում ենք, առավելագույն է, որը Հայաստանը կարող է թույլ տալ։ Ձեռքերը լվանալ կլիներ, որ որևիցե ձևով դուրս գայինք համագործակցությունից, բայց Հայաստանը ամեն ինչ անում է և շարունակելու է ամեն ինչ անել»,- եզրափակեց Սիմոնյանը։