Վրաստանում երրորդն օրն է` փոթորիկ է մոլեգնում․ հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Վրաստանի արևմուտքում փրկարարներն արդեն երրորդ օրն է՝ աշխատում են արտակարգ ռեժիմով։ Այստեղ ուժեղ քամին արմատախիլ է արել ծառեր, քշել տների տանիքներ, վնասել էլեկտրասյուներ, գրում է Նովոստի Գրուզիան։

Իմերեթիի շրջանում միայն անցած գիշեր վնասվել է 69 շենք և 10 ավտոմեքենա, հայտնել է նահանգապետ Զվիադ Շալամբերիձեն։

Որոշ բնակավայրերում ընդհատվել է էլեկտրաէներգիայի, գազի և ջրի մատակարարումը, ինչից տուժել է մոտ երեք հազար մարդ։

Վանիում երկու մարդ տուժել է ծառն ընկնելու հետևանքով։ Իրավիճակը բարդ է նաև սևծովյան ափերին՝ Փոթիի շրջանում։ Քաղաքապետ Բեքա Վաչարաձեն հայտնել է, որ մի քանի տասնյակ տների, պետական հիմնարկությունների ու դպրոցներից մեկի տանիքներն են վնասվել։ Քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը վիրավորվել է, նա բազմաթիվ կոտրվածքներով հոսպիտալացվել է։ Քաղաքի մի մասը հոսանքազրկված է, քանի որ վնասված են էլեկտրասյուները։

Քութայիսիի և Փոթիի վարչակազմը բնակիչներին խնդրում է հնարավորության դեպքում մնալ տանը՝ մինչև քամին դադարի։
Համանման իրավիճակ է նաև Զուգդիդիում և Սենակիում։

Տաթև Ֆռանգյան