Լեհաստանն ու Լիտվան Ուկրաինային տանկեր և ՀՕՊ համակարգեր կմատակարարեն

Լուրեր

16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
Բոլորը

Լիտվան և Լեհաստանը կշարունակեն պաշտպանական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ Այս մասին վստահեցրել են երկու երկրների նախագահները, որոնք Լվովում հանդիպել են իրենց ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ, գրում է Euronews-ը։

Խոսքից գործի անցնելով՝ Անջեյ Դուդան հայտարարել է, որ Լեհաստանը Ուկրաինային կփոխանցի գերմանական արտադրության Leopard տանկերի մեկ ստորաբաժանում՝ ընդհանուր 14 միավոր։ Նշենք, որ երեքշաբթի Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Գերմանիայից «Հովազներ» էր խնդրել իր գերմանացի գործընկեր Աննալենա Բերբոկի Խարկով կատարած այցի ժամանակ։

Իր հերթին, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ անհրաժեշտ զինամթերքի հետ միասին՝ ՀՕՊ համակարգեր և զենիթային համալիրներ կմատակարարեն Ուկրաինային։

Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին այցի և աջակցության համար, իսկ նրա խորհրդական Միխայիլ Պոդոլյակը AFP-ին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինան կարող է արդեն այս տարի հաղթել պատերազմում, եթե Արևմուտքը նրան մատակարարի ավելի հզոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ ծանր տանկեր և հեռահար հրթիռներ։ Պոդոլյակը վստահեցրել է, որ հրթիռները կօգտագործվեն միայն ռուսական թիկունքը թուլացնելու, բայց ոչ Ռուսաստանի Դաշնության տարածքի վրա հարձակվելու համար։

Նախագահ Զելենսկին Լվովում անցկացրել է նաև համակարգող մարմնի խորհրդակցություն, որի ժամանակ Բելառուսին սահմանակից շրջանների ղեկավարներին զգուշացրել է, որ պետք է մշտապես բարձր զգոնություն պահպանեն։ Չնայած Մինսկը մինչ այժմ դիմակայել է Մոսկվայի ճնշմանը և չի մտել պատերազմի մեջ, սակայն Ռուսաստանի և Բելառուսի բանակների համատեղ զորավարժությունները անհանգստության տեղիք են տալիս Կիևին։

Հավելենք նաև, որ Թուրքիան հերքել է մամուլում տարածված տեղեկությունը, թե մտադիր է Ուկրաինային փոխանցել DPICM կասետային տիպի հրետանային զինամթերք։

Տաթև Ֆռանգյան