Խարդախություն ՔԿՀ-ից. Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների բացահայտումը

Լուրեր

04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 11:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
Բոլորը

2021 թ. հոկտեմբերի 21-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ որպես բժիշկ Տիգրան Հարությունյան ներկայացած անձը բժշկական սարքավորումներ գնելու նպատակով իրենից խաբեությամբ վերցրել է մոտ 5000 դոլար և 20 գրամ քաշով ոսկյա ժամացույց: Իսկ որպես Տիգրանի քույր ներկայացած ոմն Մագա մաս-մաս ստացել է այդ գումարը և փոխանցել նրան. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզեցին, որ Տիգրան Հարությունյան ներկայացած անձը այլ անուն-ազգանունով 48-ամյա տղամարդ է, որը ներկայումս պատիժ է կրում քրեակատարողական հիմնարկներից մեկում: Իսկ Մագա ներկայացած կինը Երևանի 44-ամյա բնակչուհի է՝ դարձյալ այլ անուն-ազգանունով:

Պարզվեց, որ քրեակատարողական հիմնարկից խարդախությունը կազմակերպել էր 48-ամյա տղամարդը: Նա պարտավորվել էր տուժող կնոջը վաճառել բժշկական սարքավորումներ, իսկ Մագա ներկայացած կնոջն էլ ասել էր, որ իր բնակարանը վաճառել է տուժող կնոջը և պետք է նրանից գումար ստանա:

Հունվարի 10-ին քրեական հետախույզները ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին Մագա ներկայացած կնոջը: Բաժնում 44-ամյա կինը հայտնեց, որ գումարը և ոսկյա ժամացույցը ինքն է վերցրել տուժողից և փոխանցել 48-ամյա տղամարդու մատնանշած անձին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: