Նուրսուլթան Նազարբաևին զրկել են պատվավոր սենատորի կարգավիճակից

Լուրեր

16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
Բոլորը

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կորցրել է պատվավոր սենատորի կարգավիճակը․ այդ կոչումը բացառվել է երկրի Սենատի (խորհրդարանի վերին պալատի) կանոնակարգից։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևը։

«Մենք մեր կանոնակարգից հանել ենք պատվավոր սենատորի կոչումը։ Սրանք գործողություններ են, որոնք իրականացվում են համապետական հանրաքվեի արդյունքներով»,- խորհրդարանում լրագրողներին ասել է Աշիմբաևը։

Խոսնակը նաև նշել է, որ ուրբաթ խորհրդարանի պատգամավորները պալատների համատեղ նիստում կքննարկեն «Հանրապետության առաջին նախագահ Էլբասի (ազգի առաջնորդ) մասին» սահմանադրական օրենքն անվավեր ճանաչելու մասին օրինագիծը։

Նազարբաևը, որը ղեկավարել է Ղազախստանը շուրջ 30 տարի, նախագահի պաշտոնից հրաժարական է տվել 2019 թվականի մարտի 20-ին։ Պետության ղեկավար է դարձել Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, որը նախկինում եղել է Սենատի նախագահը։ Իր երդմնակալության ժամանակ նա հայտարարել էր, որ անհրաժեշտ է համարում Նազարբաևին պատվավոր սենատորի կարգավիճակ տալ։

Նույն թվականի մայիսի վերջին Սենատի պատգամավորները որոշում ընդունեցին առաջին նախագահին պատվավոր սենատորի կարգավիճակ շնորհելու մասին։ Պալատի մամուլի ծառայությունն այդ ժամանակ պարզաբանեց, որ այս կարգավիճակը Նազարբաևին շնորհվել է «Ղազախստանի Հանրապետության սահմանադրական և իրավական հիմքերի ձևավորման գործում որպես ժողովրդավարական, աշխարհիկ, իրավական և սոցիալական պետության, ինչպես նաև Ղազախստանի Հանրապետության սահմանադրական և իրավական հիմքերի ձևավորման գործում ունեցած ակնառու ավանդի համար»։

Տաթև Ֆռանգյան