Գոռավան համայնքի ղեկավարի ընտրություններում առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի կապակցությամբ քրգործ է հարուցվել

Լուրեր

19.05.2026 | 13:20
Էդուարդ Սպերցյանը խոսել է մեջքի խնդիրների մասին
19.05.2026 | 13:12
Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:03
178 հազար եվրո՝ որպես շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Սուրեն Պետրոսյանը
19.05.2026 | 12:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 12:02
«Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը
19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:39
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
Բոլորը

ՀՀ Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել հունիսի 11-ին մարզի Գոռավան համայնքի ղեկավարի ընտրություններում առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի կապակցությամբ. տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

      

2018թ. հունիսի 11-ին Վեդի քաղաքի մի բնակիչ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժին  հաղորդում, այնուհետև բացատրություն  է տվել այն մասին, որ Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչներից մեկը շուրջ 20 օր առաջ գյուղապետարանի շենքում, համայնքապետից, որպես օգնություն, սիրտը վիրահատելու պատճառաբանությամբ ստացել է 100.000 ՀՀ դրամ կաշառ՝ խոստանալով գյուղի համայնքապետի ընտրություններում ընտրել նրան: Չնայած այդ մասին նախապես  փաստեր չի ունեցել, սակայն այդ բնակչի հետ զրույցի ընթացքում վերջինս հաստատել է կատարվածը՝ հայտնելով, որ այդ պատճառով ընտրություններում ընտրել է համայնքապետի տվյալ թեկնածուին:

 

  Նկատի ունենալով, որ  նյութերում առկա են ընտրողի կողմից թեկնածուից, նրա օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կաշառք ստանալու, ինչպես նաև  թեկնածուի կողմից իր օգտին կողմ քվեարկելու համար ընտրողին անձամբ կաշառք տալու հանցագործության հատկանիշներ՝ նախապտարստված նյութերով ՀՀ Արարատի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով:

 

ՀՀ գլխավոր դատախազությունից քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն իրականացնելու համար: