Եթե ՀԱՊԿ-ն զորավարժությամբ ուզում է սարսափեցնել ադրբեջանցիներին, պիտի նախ դատապարտի ագրեսիան․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
Բոլորը

Եթե պաշտոնական Երևանը չի տվել իր համաձայնությունը ՀԱՊԿ-ին, ռազմական այդ դաշինքի զորավարժությունները չեն կարող կայանալ Հայաստանում։ Factor TV-ի հարցազրույցում ասում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Չնայած վարչապետ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի միավորված շտաբին գրավոր հայտնել են, որ Հայաստանում նման զորավարժություններ անցկացնելը նպատակահարմար չեն համարում, ՀԱՊԿ-ի քարտուղարությունը և միավորված շտաբը հայտարարել են, որ գտնում են՝ կոալիցիոն խաղաղապահ ուժերի զորավարժությունների մասով Հայաստանի պարտավորությունները կկատարվեն։ ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն ասել է, որ հայկական կողմից պաշտոնապես ծանուցում չեն ստացել այդ զորավարժությունները չեղարկելու մասին․ «Եթե ՀՀ-ն չի տալիս իր համաձայնությունը, չեն կարող մեր տարածքում զորավարժություններ լինել»,- ի պատասխան՝ հավաստիացրեց իշխանական պատգամավորը։

Նոյեմբերի 23-ին էլ Փաշինյանը Երևանում չէր ստորագրել ՀԱՊԿ-ի նիստի փաստաթղթերը, որոնցից մեկը ՀՀ-ի մասին էր, և անբավարար էր գնահատվել ՀԱՊԿ-ի անգործությունը։ Փաշինյանն ասաց՝ ՀԱՊԿ գագաթնաժողովն ավարտվել է, բայց խոսակցությունը չի ավարտվել։ Ի՞նչ է ակնկալում ՀՀ իշխանությունը, որ հապաղում է և դուրս չի գալիս ՀԱՊԿ -ից։

«Վարչապետը նաև ասել է, որ ՀԱՊԿ-ն նախևառաջ պետք է գնահատի տվյալ իրավիճակը, հետո նոր անդրադառնա դրա լուծմանը։ Եթե դու չես գնահատում, թե ինչ է կատարվում, չես կարող համապատասխան մոտեցում ցուցաբերել։ Ադրբեջանի զինուժը մի քանի դրվագով ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, և դա փաստ է արձանագրված, հետևաբար, եթե մենք ՀԱՊԿ-ից ակնկալում ենք որևէ բան կամ նրանք են ակնկալում, շատ տրամաբանական կլիներ, որ ասեին։ ՀԱՊԿ-ի արձանագրումը բնականաբար ունենալու է քաղաքական կշիռ և ազդելու է ընդհանուր գեոպոլիտիկ պրոցեսների վրա։ Սակայն շահերի տեսանկյունից հասկանալի պատճառով խուսափում են դա անել»։

Ընդդիմությունը քննադատեց ՀՀ իշխանությանը, որ ՀԱՊԿ-ի զորավարժությունից հրաժարվելով՝ ՀՀ-ն բաց թողեց թուրքերին և ադրբեջանցիներին սարսափեցնելու շանսը․ «Եթե ՀԱՊԿ-ն մտադիր էր սարսափեցնել ադրբեջանցիներին և թուրքերին, կարելի էր նախ խոսքով սարսափեցնել, գոնե նախատել, կշտամբել։ Բայց եթե խոսքով չեն ասում, գործով ո՞նց են սարսափեցնելու»,- պատասխանեց իշխանական պատգամավորը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան