Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2022-ին աճել են 13 տոկոսով

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում գնաճը կազմել է 8,3 %: Այս մասին տեղեկանում ենք վիճակագրական կոմիտեի հրապարալած տվյալներից։

Սննդամթերքի գներ

Միայն սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել են 13 %-ով։ Ալկոհոլային խմիչքի, ծխախոտային արտադրատեսակների գները՝ 8.2 տոկոսով, հագուստի և կոշիկի գները՝ 9.1 տոկոսով:

2022 թ. դեկտեմբերին 2022 թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 2.4 % գնաճ: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 2.3-3.0 %-ով․ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Արտաշատում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների մակարդակն աճել է 2.3%-ով:

2022 թ. դեկտեմբերին 2021 թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է թռչնամսի՝ 1.4%, խոզի մսի` 2.5%, գառան մսի` 5.6 % և տավարի մսի՝ 25.3 %, իսկ 2022 թ. նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.3 %, 1.5 %, 0.6 %, 1.8 % գնաճ:

Մանկական սննդի գինը 2022 թ. դեկտեմբերին 2021 թ. դեկտեմբերի համեմատ աճել է 4.1 %-ով, թարմ կաթինը՝ 11.1 %-ով, մածնինը՝ 19.2 %-ով, պանրինը՝ 19.9 %-ով, խտացրած կաթինը՝ 30.7 %-ով, իսկ 2022 թ. նոյեմբերի համեմատ համապատասխանաբար՝ 0.6 %, 1.3 %, 0.2 %, 1.4 %, և 0.4 %-ով:

Ձվի գինը 2022 թ. դեկտեմբերին 2021 թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 6.2 %-ով, իսկ 2022 թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 6.6 % գնաճ: 2022 թ. դեկտեմբերին 2021 թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է հաճարի՝ 12.0 %, ձավարի՝ 13.3 %, հացի` 14.3 %, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ համապատասխանաբար ՝ 0.2 %, 0.7 %, 0.3 % գնաճ:

Կարագի և հրուշակեղենի գները 2022 թ. դեկտեմբերին 2021 թ. դեկտեմբերի համեմատ աճել են 4.0 %-ով և 11.8 %-ով, իսկ 2022 թ. նոյեմբերի համեմատ համապատասխանաբար ՝ 0.5 %-ով և 0.3 %-ով: Դրան զուգընթաց, 2022 թ. դեկտեմբերին 2021 թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ալյուրի՝ 7.6 %, բրնձի՝ 7.6 %, ոսպի՝ 8.2 %, հնդկացորենի` 8.5 %, ոլոռի՝ 9.9 %, մարգարինի՝ 23.4 %, մակարոնեղենի 24.5 % գնաճ, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.6 %, 0.2 %, 1.9 %, 1.5 %, 0.6 %, 0.3 %, 0.2 % գնանկում: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2022թ. դեկտեմբերին 2021 թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.1 %, իսկ 2022 թ. նոյեմբերի համեմատ՝ 0.1 % գնանկում: 2022 թ. դեկտեմբերին 2021 թ. դեկտեմբերի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 4.2 %- ով, իսկ 2022 թ. նոյեմբերի համեմատ՝ 2.1 %-ով: Բանջարեղենի ապրանքախմբում 2022 թ. դեկտեմբերին 2021 թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.1 %, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ՝ 13.7 % գնաճ: 2022թ. դեկտեմբերին 2021 թ. դեկտեմբերի համեմատ մրգի ապրանքախմբում գրանցվել է 10.9 %, իսկ 2022 թ. նոյեմբերի համեմատ՝ 4.7 % գնաճ:

Ոչ պարենային ապրանքների գներ

2022 թ. դեկտեմբերին 2021 թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 7.1 % գնաճ, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ: Հանրապետության դիտարկվող 5 քաղաքներում 2022թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գրանցվել է ոչ պարենային ապրանքների 0.9-0.1 % գնանկում, 2-ում (այդ թվում մայրաքաղաքում)՝ 0.1 % գնաճ, իսկ 4-ում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: 2022թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 11.3 % և 7.2 % գնանկում: 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է բենզինի 14.8 % գնանկում և դիզելային վառելիքի` 13.7 % գնաճ: 2022թ. հունվար-դեկտեմբերին 2021 թ. հունվար-դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 11.5 % և 37.1 %-ով:

Ծառայությունների սակագներ

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2022 թ. դեկտեմբերին 2021 թ. դեկտեմբերի համեմատ սակագներն աճել են 7.2 %-ով, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ՝ 0.4 %-ով:

 

Անժելա Պողոսյան