«Կրակեն»․ ինչով է վտանգավոր կորոնավիրուսի՝ արագորեն տարածվող այս նոր ենթատեսակը

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի ամենավարակիչ, սակայն ոչ ամենավտանգավոր ենթատեսակը՝ «կրակենը», որը սկզբում գրանցվեց ԱՄՆ-ում, իսկ հետո՝ Եվրոպայի երկրներում, շարունակում է արագորեն տարածվել աշխարհում։ «Կրակենի» ախտանշանները դասական են՝ միջինում 38 աստիճան ջերմություն կամ ընդհանրապես դրա բացակայություն, մրսածության զգացում, փռշտոց, կոկորդի ցավ և հազ, ընդհանուր թուլություն և մարմնի ցավ, ախորժակի անկում, հնարավոր է փորլուծություն, գրում է Իզվեստիան։

Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին կորոնավիրուսի «կրակեն» ենթատեսակը հիմնականում տարածվել է ԱՄՆ-ում։ Այստեղ վարակվածների կեսից ավելին բաժին է ընկնում այս ենթատեսակին, ինչը վկայում է դրա ծայրահեղ վարակիչ լինելու մասին։

Հունվարին արդեն վարակման դեպքեր են գրանցվել Իսպանիայում, Պորտուգալիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Դանիայում, Ավստրիայում, Նիդեռլանդներում և Գերմանիայում: Ռումինիան, Հարավային Աֆրիկան և Նոր Զելանդիան վարակման առաջին դեպքերի մասին հայտնել են երկու օր առաջ։ XBB.1.5-ի մասնաբաժինը Եվրոպայում դեռ փոքր է, սակայն տարածման տոկոսը բարձր է, զգուշացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Բժիշկները հիշեցնում են՝ կորոնավիրուսով չվարակվելու համար անհրաժեշտ է պարբերաբար լվանալ ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորությունն ու մարդկանց կուտակման վայրերում դիմակ կրել։

Տաթև Ֆռանգյան