Ռուսական կողմին մի բան ունենք ասելու․ Ժիրայր Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Ժամանակները պարտադրում են՝ Փաշինյանը պետք է կողմնորոշվի՝ Մոսկվայի հետ է, թե քաղաքակիրթ աշխարհի»,- այս մասին «Շրջափակում՝ հանուն ապաշրջափակման» խորագրով «Ազգային ժողովրդական բևեռի» ու նրանց համակիրների նախաձեռնությամբ Ազատության հրապարակում մեկնարկած հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺԲ ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը։

Նշենք, որ քիչ անց ակցիայի մասնակիցները պատրաստվում են այստեղից երթով շարժվել դեպի Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ, որտեղ նույնպես ակցիա է տեղի ունենալու։

«Գնում ենք Ռուսաստանի դուռը՝ մեր պահանջը ներկայացնելու․․․ Ռուսական կողմին մի բան ունենք ասելու։ Այն, ինչ պիտի ասեմ, գլխավոր լուծումն է լինելու առաջիկա ժամանակների։ Այս վիճակից դուրս գալու լուծումը, սիրելի՛ ժողովուրդ, հայ ժողովրդի ինքնադրսևորումն է։ Հայ ժողովուրդը պիտի դրսևորվի ու այդ կարգավիճակից ելնելով՝ պիտի սեխմի իր պոտենցիալ դաշնակիցների ձեռքերը։ Պետք է այդ դաշնակիցների ձեռքը մենք պինդ բռնենք։ Խոսքը իհարկե ԱՄՆ-ի, Ֆրանսիայի մասին է։ Պետք է ձեռքը պինդ բռնած վիճակում հայ ժողովուրդը զուգահեռաբար Ռուսաստանին վռնդի այս ռեգիոնից։ Լուծումը ահա այս բանաձևի մեջ է, որի ականատեսն ենք լինելու հաստատ առաջիկա ժամանակներում,- երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Սեֆիլյանը։

«Դա 100 տարի առաջ էր, որ արևմտյան նավերը չէին բարձրանում մեռ լեռները, իսկ այսօր տեխնոլոգիան այնքան զարգացած է, որ նավերն այսօր բարձրանում են լեռները։
100 տարի առաջ մենք մեր հանրապետությունը կորցրել ենք ռուսական կայսրության վերականգման արդյունքում։ Այսօր մեր բախտը ուղղակի բերել է, որ հիմա ռուսական կայսրությունը ոչ թե թուլանում է, այլ վերջնականապես վերջանում է։ Այս առիթը հայերը պիտի գիտակցեն ու օգտագործեն ազգային պետություն ստեղծելու համար»,- հավելեց Սեֆիլյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։