Եթե ՀՀ իշխանությունն ասում է Արցախին՝ գնացեք պայքարեք ձեր իրավունքի համար, մենք փրկում ենք ՀՀ-ն, թող հրաժարվի իր ստորագրություններից․ Մարգարիտա Քարամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ ղեկավար Մարգարիտա Քարամյանի հետ

-Ի՞նչ վիճակ է Արցախում։ Գիտեմ, որ Ձեր հարազատներից շատերն այս պահին շրջափակման մեջ են։

Բլոկադան, պաշարումն ընդհանրապես պատերազմի ձևերից մեկն է․ այսինքն՝ պատերազմը չի վերջացել։ Ադրբեջանը հիմա պատերազմի այլ մեթոդաբանություն է օգտագործում, քանի որ հասկացել է, որ ռազմական գործողությունները,  սպանություններն իր համար մեծ խնդիրներ են ստեղծում։ Ադրբեջանը միշտ էլ ավելի գրագետ է աշխատել միջազգային իրավունքի և միջազգային օրենքների հետ, իրենք ամեն ինչ անում են, որ նույնիսկ իրենց ամենաստոր արարքներն ընկնեն միջազգային նորմերի շրջանակում։ Այլ բան է, որ միջազգային հանրությունում միջազգային օրենքներն ու իրավունքներն այնքան են իրար խառնվել, որ գրեթե չեն գործում։ Բայց Ուկրաինայի օրինակով տեսնում ենք, որ դեռ աշխարհում գործում է ուժի իրավունքը։

-Փաստորեն, Ադրբեջանը դեմ է ոչ միայն Ռուսաստանի առաջարկին՝ ԼՂ կարգավիճակի հարցը թողնել ապագային, այլ նաև Արևմուտքից հնչող այն գաղափարին, որ միջազգային իրավունքի մեխանիզմով խոսակցություն տարվի Ստեփանակերտի հետ անվտանգային իրավունքների շուրջ այսինքն՝ Ալիևը երկու գաղափարին էլ դեմ է՝ չնայած և՛ Մոսկվա է գնում, և՛ Վաշինգտոն, և՛ Բրյուսել։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է Ալիևի ծրագիրը Արցախի վերաբերյալ։

-Իլհամ Ալիևի ծրագիրը «Արցախն առանց հայերի» ծրագիրն է, և նա այդ մասին մեկ անգամ չէ, որ հայտարարել է։ Նա հայտարարել է, որ դա Ադրբեջանի ներքին խնդիրն է, որի մասին ոչ մեկի հետ չի խոսելու՝ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Արևմուտքի, ո՛չ էլ, առավել ևս, հայերի հետ։ 30 տարի իրենց առջև խնդիր են դրել, որ Արցախն Ադրբեջանի տարածք է, և կարողացել են միջազգային հանրությանը համոզել դրանում։ Ի՞նչ ենք արել մենք․ գրեթե ոչինչ․․․

-Եվ Ադրբեջանը տարածքից է խոսում, մարդկանց մասին շատ հաճախ չի խոսում։

-Այո՛, մարդկանց ասում է՝ դուք ապրում եք իմ երկրում, պետք է ապրեք այնպես, ինչպես թելադրում եմ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան