Իրանն ուժեղացնում է հակաօդային պաշտպանությունը Սիրիայում՝ Իսրայելի հարվածների ֆոնին

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանը շարունակում է ակտիվորեն ընդլայնել իր հակաօդային պաշտպանության համակարգերի ցանցը Սիրիայում՝ իսրայելական օդային հարվածների ֆոնին։ Այս մասին գրել է ամերիկյան Newsweek ամսագիրը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի դաշնակից երկրներից մեկի հետախուզական աղբյուրին։

Հրատարակության զրուցակցի խոսքով՝ Իրանը վերջին երկու տարիներին հավատարիմ է մնացել «Սիրիայում տասնյակ միլիոնավոր դոլար արժողությամբ հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայման ռազմավարությանը»։ Այսպիսով, Թեհրանը, աղբյուրի պնդմամբ, մտադիր է «դիմակայել Իսրայելի օդային հարվածներին»։

«Այս մարտական հնարավորությունների խթանումն իրականացվում է սիրիական բանակի հետ համատեղ ծրագրի շրջանակում և, հնարավոր է, նույնիսկ Սիրիայում Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերի անկախ օգտագործման պայմաններ ստեղծելու նպատակով։ Բացի այդ, իրանցիներն օգնեցին սիրիացիներին արդիականացնել իրենց ռադիոտեղորոշիչ համակարգերը՝ հայտնաբերելու և կանխելու իսրայելական հարձակումները՝ հիմնականում Սիրիայում իրանական թիրախների դեմ»,- նշել է աղբյուրը։

Ամսագրի զրուցակիցը հայտարարել է, որ Իրանը Սիրիայում տեղակայում է արդիականացված «Բավար-373» զենիթահրթիռային համակարգեր, որոնք նախատեսված են 305 կմ հեռավորության վրա գտնվող օդային թիրախները ոչնչացնելու համար։ Դրանք համալրված են Sayyad-4B հրթիռներով։

Տաթև Ֆռանգյան