Ադրբեջանն ինքնակամ չի բացելու ճանապարհը․ միակ լուծումը 92 թվի պես գործողության պատրաստվելն է․ Թևան Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Արցախում ծանր իրավիճակ է, դժվարին, որն ունի շատ բացասական հետևանքներ բոլոր իմաստներով։ Բայց հիմա մարդկանց կողմից միասնականության և պատրաստակամության դասերի շարան է տրվում հայ ազգին»,- այսպես է ներկայացնում 30-օրյա շրջափակման մեջ գտնվող Արցախի դրությունը քաղաքագետ Թևան Պողոսյանը։

Ըստ նրա՝ Ադրբեջանի թիրախը ոչ միայն Արցախի հայերի կամքը կոտրելն է, այլև հայոց պետականությունը վերացնելը։

«Արցախցիների բարոյահոգեբանական վիճակը 90-ականներից տարբերվում է նրանով, որ այն ժամանակ ՀՀ-ում հնչում էր ձայն, որ մենք միասին ենք, պայքարելու ենք միացման համար, մենակ չենք թողնելու ձեզ և ամեն ինչ անելու ենք, որ օգնենք։ Դրա ապացույցը եղավ 92 թվականի լուծումը, երբ այդ բլոկադան բացվեց։ Այս անգամ էլ չկա որևէ նախադրյալ՝ ասելու, որ Ադրբեջանն ինքնակամ բացելու է միջանցքը, և իմ պատկերացմամբ՝ այս սցենարի ունեցած միակ լուծումը 92 թվականի նման գործողությունների պատրաստվելն է»,- ասաց Թևան Պողոսյանը։

Հիշեցնենք՝ 90-ականներին նույնպես Ադրբեջանը բլոկադայի էր ենթարկել Արցախը, և Լաչինով ճանապարհ բացվել է հայկական զինուժի կողմից ռազմական գործողությունների արդյունքում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան