Աբսուրդ է․ Փաշինյանը չի դիմում ՄԱԿ-ի ԱԽ նոր խաղաղապահների հարցով, որ ռուսները չնեղանա՞ն․ ԼՂ-ում սովամա՞հ լինեն․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.04.2026 | 23:38
Ովքեր են «Հանրապետություն» կուսակցության ցուցակում․ հրապարակվել են առաջին 30 անունները
20.04.2026 | 23:30
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.04.2026 | 23:21
Կենտրոնական Ասիայից շուրջ 13,000 քաղաքացիներ կռվում են Ուկրաինայի դեմ՝ Ռուսաստանի ԶՈՒ կազմում
20.04.2026 | 23:14
Նոր Գեղի գյուղում ավտոմեքենա է այրվել
20.04.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է` Իսրայելն իրեն չի համոզել Իրանի հետ պատերազմի մեջ մտնել
20.04.2026 | 22:47
Գետը դուրս է եկել հունից․ Մայակովսկիից ահազանգում են վնասների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 22:35
Թուրքիայում ԻԼԻՊ-ի հետ կապերի կասկածանքով 90 անձ է ձերբակալվել
20.04.2026 | 22:22
Հովիկ Աղազարյանի կուսակցության ցուցակի առաջին համարը կին է
20.04.2026 | 22:13
ՀՀ ԱԳ փոխնախարարը ESCAP-ի նստաշրջանում ներկայացրել է տարածաշրջանային համագործակցության առաջնահերթությունները
20.04.2026 | 22:00
Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին
20.04.2026 | 21:45
Թուրքիայի՝ «Միջին միջանցք» ծրագրի իրականացման կարևորագույն բաղադրիչը Հայաստանի հետ սահմանի բացումն է. FT
20.04.2026 | 21:36
Բաքվի դպրոցում աշակերտը համադասարանցու վրա սպիրտ է լցրել և հրդեհել
20.04.2026 | 21:24
Ինչ է խոստանում Փաշինյանը 5 տարի անց. ՔՊ-ի ծրագիրը՝ գլխիվայր շրջված. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 21:09
Վենսը երեքշաբթի կմեկնի Վաշինգտոնից` Պակիստանում Իրանի հետ բանակցությունների մասնակցելու համար. CNN
20.04.2026 | 21:00
Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում է, Մանվել Խաչատրյանը պարտվեց կիսաեզրափակիչում
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսում պատասխանելով Factor TV-ի հարցին՝ արդյո՞ք Հայաստանին եղել է առաջարկ՝ մաս կազմելու Ռուսաստանի և Բելառուսի հետ Միութենական պետությանը, կա՞ն այդ ուղղությամբ ճնշումներ, ինչի մասին վերջերս ակնարկել էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ասաց՝ պաշտոնական առաջարկ չի եղել Միութենական պետություն մտնելու և չէր կարող լինել։ Բայց և հավելեց․ «Իրականությունն այդքան էլ պարզ չէ, ցավոք, որքան թվում է, և երբեմն խորը պիտի դիտարկենք հարցերի ենթատեքստը, գլոբալ ենթատեքստերը»։

Հստակեցնող հարցին՝ եթե չի եղել պաշտոնական առաջարկ կամ ճնշում, ի՞նչ նկատի ունի վարչապետը՝ եղել են ոչ պաշտոնակա՞ն ճնշումներ, նա պատասխանեց․ «Ոչ պաշտոնական խողովակով ճնշում կարելի է համարել նաև փորձագետների կողմից շարունակաբար զարգացվող խոսույթը, ոչ պաշտոնական շփումներն էլ կարելի է ոչ պաշտոնական համարել»։

Ի՞նչ նկատի ունի, ի վերջո, Նիկոլ Փաշինյանը։ «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը Factor TV-ին տված հարցազրույցում հիշեցրեց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի պատասխանը՝ ՀՀ-ին Միութենական պետություն մտցնելու մասին հարցի մասով, երբ ռուս պաշտոնյան չհերքեց Կրեմլի այդպիսի նպատակադրումը։

«Մարիա Զախարովան չասաց, որ չի եղել այդպիսի բան, նա էլ նույն բանն ասաց՝  «Պաշտոնական առաջարկ եղե՞լ է Միութենական պետություն մտնելու, իհարկե՝ չի եղել»։ Քամահրական ձևով Արմեն Գրիգորյանի անունը հիշատակեց, թե ինչի՞ մասին է խոսում այդ պաշտոնյան, ասաց՝ գինի խմելի՞ս են առաջարկել։ Այն, որ մենք ասում էինք՝ ռուսական այսօրվա էլիտան առաջնորդվում է ոչ թե պայմանագրերով, փաստաթղթերով, այլ քրեական տարրերին բնորոշ հասկացություններով, էլի է փաստվում։ Այսինքն՝ իրենց համար գինու բաժակի շուրջ խոսակցությունն ավելի կարևոր է, քան ՀՀ-ի հետ պայմանագրերն ու փաստաթղթերը, որոնց վրա թքած ունեն։ Պուտինը գինու բաժակի շուրջ պայմանավորվել է, որ «Զանգեզուրի միջանցք» պիտի տա Ալիևին, և ՀՀ-ի հետ բոլոր պարտավորությունների վրա թքած ունենալով՝ ինքը հետևողականորեն տանում է այդ գիծը, որ խոստացել են միջանցք, ուրեմն՝ պետք է տան, ոչինչ, որ գրված չէ»,- ասաց նա։

Ըստ Հովսեփ Խուրշուդյանի՝ պաշտոնապես Միութենական պետությանը միանալու առաջարկ չանելը դեռ չի նշանակում, որ այդպիսի պարտադրանք չկա։

«Արմեն Գրիգորյանն ավելի հստակ ասաց, Նիկոլ Փաշինյանը՝ ավելի լղոզված, բայց ասաց դա։ Եթե Արմեն Գրիգորյանն իրականությանը հակասող բան ասած լիներ, վաղուց պաշտոնանկ արված կլիներ։ Համաձայնեցված է դա արվել։ Փաշինյանը պետք է ազնվորեն ասի, որ այո՛, թեկուզ ոչ պաշտոնապես՝ մեզ ասվել է, և ճնշումներ են գործադրվել, որպեսզի միանանք ՌԴ-Բելառուս դաշինքին։ Զենքի չմատակարարումներն այդ ճնշումների մի մասն են։ Մեզ ակնարկվում է․ հիմա չգիտենք՝ Կրեմլը փորձագետներ է նշանակել, որոնց մենք պետք է լսենք, ոչ պաշտոնական կարծիքնե՞րն իմանանք, թե՞ գինու բաժակի շուրջ Պուտինն է Փաշինյանին ասել, ես չգիտեմ։ Բայց ակնհայտ է, որ ոչ պաշտոնական ճնշումը կա, և ասվել է, որ եթե ՀՀ-ն ուզում է անվտանգություն, պետք է Միութենական պետությանը միանա»,- նշեց Հովսեփ Խուրշուդյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան