Ես պատրաստ եմ եղել զիջման, բայց զիջման սահմանը չեմ տեսել․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.02.2026 | 15:41
Շրջանցում ենք փոսերը, մեր մեքենաները վնասներ չեն կրել. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 15:30
Իրանում առնվազն 26 ցուցարար մահապատժի է դատապարտվել. Iran Human Rights
20.02.2026 | 15:21
Նեյմարը չի բացառել, որ կավարտի կարիերան այս տարի
20.02.2026 | 15:10
Ձյունը չմաքրեի՞նք. փոխքաղաքապետը` փոսերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 15:00
Մակրոնը մայիսին Հայաստան կգա // Երևանում սպանված չեչենուհուն ՀՀ-ում կհուղարկավորեն․ ԼՈՒՐԵՐ
20.02.2026 | 14:52
Պատասխանատվությամբ հայտարարում եմ`խախտումները չնկատելու միտում չունենք. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 14:45
Վարդանանց փողոցում առանց բիտումի ասֆալտ են արել, կքանդվի, նորից կարվի. Փամբուխչյան
20.02.2026 | 14:39
Լավրովն Արաղչիի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակն է քննարկել
20.02.2026 | 14:30
Ադելիա Պետրոսյան․ Այսպիսի ելույթից հետո բարդ կլինի վերադառնալ Ռուսաստան
20.02.2026 | 14:14
Պուտինը ՌԴ ԱԳ փոխնախարարին Թուրքիայում դեսպան է նշանակել
20.02.2026 | 13:53
Մեղրի համայնքին է վերադարձվել շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս. Դատախազություն
20.02.2026 | 13:44
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.21%-ով և կազմել 4975.90 դոլար
20.02.2026 | 13:40
Աշխարհի գավաթ․ Հայ մարմնամարզիկները դուրս են եկել եզրափակիչ
20.02.2026 | 13:35
Թուրքիայում DW-ի լրագրողը ձերբակալվել է Էրդողանին վիրավորվելու համար
20.02.2026 | 13:34
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Այն, ինչ տեղի է ունեցել 2020-ին, սոցիալ-հոգեբանական առումով 100 տոկոսով շատ երկար իրադարձությունների կուլմինացիա է»,- այսօր հրավիրված ասուլիում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այո, 2020-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 8-ը կարող էին զոհեր չլինեին, բայց դա չի նշանակում, որ 2021-ի հոկտեմբերի 6-ից փետրվարի 17-ը այդ նույն զոհերը կամ կրկնակի ավել զոհեր չէին լինի: Խոսքը սրա մասին է, որովհետև ամեն ինչը գին ունի: Մենք այդ գինը վճարել ենք, վճարում ենք և պիտի վճարենք: Մենք չգիտեի՞նք, որ էս պատմության վերջը էս է լինելու:

Մենք բոլորս պատրաստ էի՞նք գնալ թուղթ ստորագրել, որ տարածքներից 5-ը վերադարձվում են, մյուս երկուսը ժամանակավորապես են վերադարձվում, առանց ԼՂ կարգավիճակի ճշգրտման, առանց կարգավիճակի հեռանկարի՞: Մենք բոլորս դրան պատրա՞ստ էինք: Հիմա հետահայաց կարող ենք ասել, որ այդպես ավելի լավ կլիներ: Իհարկե, կարող ենք ասել: Մենք գուցե «հայի հետին խելքի» զոհն ենք»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ հասարակությունը պատրաստ չէր, բայց վարչապետը, լինելով գլխավոր գերագույն հրամանատար, պետք է տիրապեր իրավիճակին, Փաշինյանը նշեց․ «Ես էլ պատրաստ չէի, որովհետև ես հո օդի՞ց ընկած չեմ, բա ես էլ քաղաքական կենսագրություն ունեմ, ես էլ պատկերացում ու ընկալում ունեմ: Բայց պրոբլեմն ամենևին այն չէ, որ ես պատրաստ չեմ եղել կամ այսօր պատրաստ չեմ։ Ավելին ասեմ՝ ես պատրաստ եմ եղել զիջման, բայց այդ զիջման սահմանը չեմ տեսել, թե մինչև ուր պետք է զիջեմ, որ ամեն ինչ ավարտվի: Որովհետև եթե զիջման չափը տեսանելի է, դու կարող ես դա լրջորեն քննարկել, բայց այն բովանդակությունը, որ եղել է, և այսօր էլ խնդիրը դրա մեջ է:

Խնդիրն այն է, որ պարզ չէ, թե որտեղ է զիջման, փոխզիջման կամ ճկունության սահմանը, որ ես գամ ասեմ՝ ժողովո՛ւրդ, էսքանը զիջվել է, բայց վերջ․ կարևորը երկրի համար ապահովել եմ տևական կայուն խաղաղություն։ Պրոբլեմն այսօր դա է, որ չի երևում զիջման գիծը»:

Մանրամասները՝ տեսանյութում։