Ստոլտենբերգը համոզված է, որ Շվեդիան և Ֆինլանդիան կմիանան ՆԱՏՕ-ին՝ չնայած գործընթացի ձգձգմանը

Լուրեր

16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վստահություն է հայտնել, որ Ֆինլանդիան և Շվեդիան կմիանան ռազմական դաշինքին՝ մի քանի օր անց այն բանից հետո, երբ Ստոկհոլմը հայտարարել է, որ արել է հնարավոր ամեն ինչ՝ բավարարելու Թուրքիայի վերապահումները իր անդամակցության վերաբերյալ, գրում է Associated press-ը։

«Վստահ եմ, որ անդամակցության գործընթացը կավարտվի, և ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները կվավերացնեն անդամակցության արձանագրությունները իրենց խորհրդարաններում։ Դա վերաբերում է նաև Թուրքիային»,- ասել է Ստոլտենբերգը դաշինքի Բրյուսելի կենտրոնակայանում լրագրողների հետ զրույցում։

Նա նշել է, որ անդամակցության գործընթացը սովորաբար տարիներ է տևում, սակայն բոլոր 30 անդամները հուլիսին հրավիրել են Ֆինլանդիային և Շվեդիային միանալ և ստորագրել իրենց անդամակցության արձանագրությունները: Այդ ժամանակից ի վեր 28 երկրներ ազգային ընթացակարգերով հավանություն են տվել այդ քայլին: Դա չեն արել միայն Թուրքիան և Հունգարիան։

«Սա ամենաարագ անդամակցության գործընթացն է ՆԱՏՕ-ի ժամանակակից պատմության մեջ»,- ասել է Ստոլտենբերգը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները և մյուս դաշնակիցները երկու երկրներին երկկողմանի «անվտանգության երաշխիքներ» են առաջարկել, քանի դեռ նրանք լիարժեք անդամ չեն:

Էմմա Չոբանյան