Ռուս բժիշկները պահանջում են «դադարեցնել Նավալնիի նկատմամբ ծաղրն» ու անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել ընդդիմադիր գործչին

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Ռուսական բժշկական համայնքի ներկայացուցիչները բաց նամակով դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ պահանջելով դադարեցնել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ ծաղրը և նրան անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել կալանավայրում։ Նամակը հրապարակվել է այսօր՝ հունվարի 10-ին։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ լուրի հրապարակման պահին այն ավելի քան 100 բուժաշխատող է ստորագրել։

«Մենք բժշկական հանրության ներկայացուցիչներ ենք և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ: Մեր գործը մարդկանց բուժելն ու նրանց տառապանքը մեղմելն է: Մենք չենք կարող և իրավունք չունենք հանգիստ նայել քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի առողջությանը կանխամտածված վնաս պատճառելուն, որը տեղի է ունենում Վլադիմիրի շրջանի Դաշնային քրեակատարողական ծառայության թիվ 6 ուղղիչ գաղութում»,- ասվում է նամակում։

Բողոքի հեղինակներն ընդգծում են, որ առողջապահության և բժշկական օգնության իրավունքն ամրագրված է Ռուսաստանի Սահմանադրությամբ և տարածվում է բանտարկյալների վրա։

«Ալեքսեյ Նավալնիի կալանքի պայմանները և արտաքին տեսքը մեզ լուրջ անհանգստություն են պատճառում նրա կյանքի և առողջության հետ կապված։ Դաշնային քրեակատարողական ծառայության ներկայացուցիչների՝ անհրաժեշտ դեղերը Ալեքսեյին փոխանցելուց հրաժարվելն ուղղակի վտանգ է ներկայացնում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ալեքսեյ Նավալնիի կյանքի համար։ Մենք պահանջում ենք դադարեցնել Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ ծաղրը, մենք պահանջում ենք դադարեցնել Ալեքսեյին պատժախուց ուղարկելը, պահանջում ենք, որ քաղաքացիական բժիշկներին թույլատրվի տեսակցել նրան և, ցուցումների դեպքում, նրան հոսպիտալացնել քաղաքացիական հիվանդանոց՝ ամբողջական հետազոտություն և բուժում ստանալու համար»,- ասվում է նամակում։

Նշենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ Նավալնին 10-րդ անգամ ուղարկվել է պատժախուց, որտեղ էլ հիվանդացել է։