Փաշինյանը պարզաբանեց, թե որ հարցում Բաքվի հետ չի ստացվում համաձայնության հասնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 11:37
Պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:37
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:33
Իրավագիտակից, հանդուրժող և ոչ խտրական հասարակության ձևավորումը սկսվում է կրթական միջավայրից․ ՄԻՊ-ի ուղերձը
05.10.2026 | 11:20
Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ նախկին նախագահի որդին կմրցի երկրի գործող ղեկավարի հետ
05.10.2026 | 11:11
Ծավում, որտեղ խմելու ջրում սնդիկ էր հայտնաբերվել, ապօրինի հանքարդյունահանման գործ է բացահայտվել․ ՔԿ
05.10.2026 | 11:04
Սպիտակ տունը հայտարարել է, որ հետևում է Ռուսաստանում ժանտախտի մասին հաղորդումներին
05.10.2026 | 10:49
Ռուսական հարձակման հետևանքով Խարկովում մեկ մարդ է զոհվել․ վնասվել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքները
05.10.2026 | 10:34
Ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում․ նախարարի ուղերձը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ
05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս չի ստացվում կնքել խաղաղության պայմագիրը, քանի որ կողմերը մտածում են, որ դիմացինն ուզում է խաղաղություն իր ինքնիշխանության և պետականության հաշվին»,- այսօր հրավիրված ասուլիում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու նախորդ տարի չկքնվեց խաղաղության պայմանագիրը, և որոնք են երկրների միջև առկա անհամաձայնություններն այդ հարցում։

«Տեքստի մեջ պետք է լինի, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Սկզբունքորեն սրա հետ համաձայն ենք և՛ մենք, և՛ Ադրբեջանը։ Հակասությունն այնտեղ է, թե Ադրբեջանը, Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով, ինչ նկատի ունի, և Հայաստանը, Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով, ինչ նկատի ունի։ Մենք կասկածներ ունենք, որ Ադրբեջանը փորձում է փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին դրույթ ստորագրել, որտեղ այդ տարածքային ամբողջականությունը ֆիքսված չի լինի, և դրա ստորագրումից հետո Ադրբեջանը դեմարկացիայի և դելիմիտացիայի ընթացքում կփորձի նոր տարածքների նկատմամբ նկրտումներ ներկայացնել, օրինակ ասի՝ Սյունիքը Հայաստանի տարածքային ամբողջականության մեջ չի մտնում։

Ադրբեջանն էլ ունի մտավախություն, որ Հայաստանը կստորագրի փաստաթուղթ և կսկսի Ադրբեջանի պետականության և տարածքային ամբողջականության քայքայման գործընթաց։

Մեր մտավախությունները հայելային են, որովհետև կողմերի միջև վստահություն չկա։ Մենք մտածում ենք, որ իրենք ուզում են վերացնել մեր պետությունը, իրենք մտածում են, որ մենք մտածում են՝ ժամանակ ձգենք, ուժեղանանք և վերացնենք իրենց պետությունը։ Սա տեքստային խնդիր չէ, այլ հոգեբանական, պատմական խնդիր է։ Եթե սա չլուծենք, չի լինելու ոչ մի բան․․․

Ադրբեջանն ասում է՝ ինչպես են օրինակ Վրաստանում հայերն ու ադրբեջանցիներն ապրում առանց վերպետական կարգավիճակի։ Ինչո՞ւ չեք համաձայնում այդ մոդելին։ Ադրբեջանցիներն ուղղակի ցանկանում են այնպես անել, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը դուրս գա այնտեղից, ստանան Ղարաբաղ՝ առանց հայերի։ Սա էլ ամբողջ պատմությունը չէ։ Այս նպատակին հասնելուց հետո Ադրբեջանը կարող է բարձրացնել ադրբեջանցիների վերադարձի հարցը Հայաստանի Հանրապետություն»,- նշեց Փաշինյանը։

Անդրադառնալով հարցին, թե որ պարագայում է հնարավոր հավատալ, որ Ադրբեջանի հետ կարելի է խաղաղության պայմանագիր ստորագրել, Փաշինյանը երկու կետ առանձնացրեց, որոնք, ըստ նրա, կարող են անհնարին թվալ, բայց գուցե և հնարավոր են․ «Մենք պետք է արձանագրենք, որ Ադրբեջանն իր շահերին հակասող չի համարում Հայաստանի Հանրապետության գոյությունը որպես անկախ և ինքնիշխան պետություն, և Հայաստանի Հանրապետությունն իր շահերին հակասող չի համարում Ադրբեջանի գոյությունը որպես անկախ և ինիշխան պետություն։

Եվ ՀՀ-ն և Ադրբեջանի Հանրապետությունը իրապես պատրաստ են իրոք փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը և միմյանց տալ երաշխիքներ, որ ապագայում հողային և տարածքային պահանջներ չեն ներկայացնի միմյանց։

Կան մեխանիզմներ, օրինակ՝ խաղաղության պայմանագրում հստակ սահմաններ նշվեն, քարտեզ կցվի, որ ՀՀ տարածքն այսքանն է, Ադրբեջանը ճանաչում է, և Ադրբեջանի տարածքն էլ ՀՀ-ն է ճանաչում»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։