Հայաստանում Ճապոնիայի դեսպանը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի վերաբերյալ
Քաղաքականություն
10.01.2023 | 16:19Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի վերաբերյալ
«Մտահոգ եմ Լաչինի միջանցքի շուրջ զարգացումների մասին հաղորդումներով։ Կոչ եմ անում կողմերին թուլացնել լարվածությունը և ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունների»,- ասված է հայտարարության մեջ։