Ես էլ եմ լրագրողների «պարսի» անբաժանելի մաս. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 10:58
Ղազախստանի վարչապետը Փաշինյանին շնորհավորեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:51
ՊԵԿ-ն «Առինջ մոլ»-ում 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ է բացահայտել
07.08.2026 | 10:39
Դա մեր ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք կլինի և ոչ լեգիտիմ․ Փաշինյանը՝ այս պահին ԵՄ-ԵՏՄ հարցով հանրաքվե անցկացնելու մասին
07.08.2026 | 10:30
Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրեական վարույթ. Դատախազություն
07.08.2026 | 10:22
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնյալ քվոտայի մնացորդը
07.08.2026 | 10:13
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները
07.08.2026 | 10:12
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 10:05
«Ռեալն» ու ՊՍԺ-ն թանկարժեք տրանսֆերներ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 09:56
Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
07.08.2026 | 09:47
«Մեզ նույնպես հրթիռներ են պետք»․ Թրամփը՝ Ուկրաինային Patriot-ներ տրամադրելու մասին
07.08.2026 | 09:34
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ. ՔԿ
07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
Բոլորը

«Ես էլ եմ լրագրողների «պարսի» անբաժանելի մաս՝ մասնագիտության բերումով և զգացողությամբ։ Ոչ մի վատ բան նկատի չեմ ունեցել այս արտահայտության առումով»,- այսօր հրավիրված ասուլիում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քննադատությանը, թե վարչապետի՝ «լրագրողների «պարս»» ձևակերպումը տարօրինակ էր, և որ պատգամավորները, որոնք հանրային դեմք են և պետք է պատասխանեն լրագրողների հարցերին, եթե կանգնեն պատասխանեն, լրագրողները նրանց չեն «հետապնդի»։

Նշենք, որ այսօր հրավիրված ասուլիսում վարչապետ Փաշինյանը նշել էր․ «Ինձ համար սկզբունքային է, որ ՀՀ-ում օրինական գործունեությամբ զբաղվող ոչ մի մարդու, այդ թվում լրագրողների աշխատանքը չխոչընդոտվի։

Սա սկզբունքային հարց է, մյուս կողմից էլ՝ լրագրողների ինքնակարգավորման մարմին պետք է գոյություն ունենա, որը թույլ կտա, որ հենց լրագրողները որոշակի կանոններ սահմանեն: Օրինակ՝ եթե մեկն ինչ-որ տեղում իր ընտանքի անդամի հետ ճաշում է, մենք ինչքա՞ն կարող ենք նրա բերանի պարունակությունը, ծամելու պրոցեսը դարձնել ուղիղ եթերի առարկա։

Ես դատապարտում եմ ցանկացած բռնություն, խոչընդոտ, բայց ուզում եմ, որ մի շարք հանգամանքներ էլ սովորական չհամարենք։
Օրինակ՝ ես մի քանի անգամ կադրեր եմ տեսել, որոնք ինձ շատ տարօրինակ են թվացել, օրինակ՝ ինչպես է լրագրողների «պարսը» հետապնդում ԱԺ պատգամավորին։ Դա նորմալ չէ, և մարդիկ էլ կարող են էմոցիոնալ վիճակում սխալներ թույլ տալ, որը նույնպես սխալ է, բայց մենք պետք է պատճառների և հետևանքների կապը իմանանք»։

Մանրամասները՝ տեսանյութում։