Հանրապետությունում շինարարական բում է․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 10:58
Ղազախստանի վարչապետը Փաշինյանին շնորհավորեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:51
ՊԵԿ-ն «Առինջ մոլ»-ում 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ է բացահայտել
07.08.2026 | 10:39
Դա մեր ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք կլինի և ոչ լեգիտիմ․ Փաշինյանը՝ այս պահին ԵՄ-ԵՏՄ հարցով հանրաքվե անցկացնելու մասին
07.08.2026 | 10:30
Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրեական վարույթ. Դատախազություն
07.08.2026 | 10:22
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնյալ քվոտայի մնացորդը
07.08.2026 | 10:13
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները
07.08.2026 | 10:12
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 10:05
«Ռեալն» ու ՊՍԺ-ն թանկարժեք տրանսֆերներ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 09:56
Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
07.08.2026 | 09:47
«Մեզ նույնպես հրթիռներ են պետք»․ Թրամփը՝ Ուկրաինային Patriot-ներ տրամադրելու մասին
07.08.2026 | 09:34
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ. ՔԿ
07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
Բոլորը

Հայաստանի կառավարությունը 2023 թվականի համար 7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք հայտնի է, թե 2022 թվականին որքա՞ն է կազմել Հայաստանի ՀՆԱ-ն և որքանո՞վ է դրան նպաստել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ներհոսքը, որքա՞ն է ՀՆԱ-ի աճը ծրագրվում այս տարի և ի՞նչ հաշվարկ կա դրա հիմքում, արդյոք դիտարկվել են Ուկրաինայի պատերազմով պայմանավորված ռիսկերն ու հնարավորությունները, Փաշինյանը նշեց․ «Վիճակագրական կոմիտեն է այն լիազոր մարմինը, որը պետք է հրապարակի 2022 թվականի տվյալները։ Ենթադրում եմ, որ դա կլինի 12,5-13 տոկոսին մոտ։ Այն, որ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխված քաղաքացիների դերը շատ էական է, դա ևս ակնհայտ է։ Մենք մինչև ձեզ հայտնի իրադարձությունները 2022 թվականի համար նախատեսել էինք 7 տոկոս տնտեսական աճ, բայց փաստորեն շատ ավելին է ստացվել, ինչի համար ուրախ ենք»։

«2023 թվականի համար ևս 7 տոկոս տնտեսական աճ ենք նախատեսել։ Եվ պետք է աշխատենք այդ աճը առնվազն ապահովելու համար։ Ունենք դինամիկա տնտեսության մեջ, բավարար քայլեր ենք արել, որ ապահովենք»,- ասաց վարչապետը։

Ներկայացնելով Կառավարության ձեռնարկած քայլերը տնտեսական աճը ապահովելու համար, վարչապետը նշեց․ «10 միլիարդ դրամ փաթեթով աջակցություն ցուցաբերեցինք բարձր տեխնոլոգիաների ոլորտին, որը կարծում ենք ոչ միայն Հայաստան տեղափոխված մասնագետներին կպահի Հայաստանում, այլ նաև նոր ներհոսք կապահովի։

Այս տարի 30,6 միլիարդ դրամ եկամտային հարկի գծով վերադարձրել ենք մարդկանց, ովքեր բնակարաններ են ձեռք բերել։

Տեսեք, այսօր Երևան քաղաքում և Հանրապետությունում շինարարական բում է, և դա շատ կարևոր է։

Եվ կարևոր է, որ տնտեսական աճը միայն շինարարության հաշվին չէ, այլ նաև ծառայությունների, արդյունաբերության, էներգետիկ շուկայի ազատականացման հաշվին է, որոնք շատ լուրջ, ինստիտուցիոնալ բարեփոխումներ են, որոնք էլ իրենց հերթին ապահովում են շատ լուրջ տնտեսական դինամիկա, և բոլոր հիմքերը կան կարծելու, որ 2023 թվականին առնվազն 7 տոկոս տնտեսական աճ կապահովենք»,- եզրափակեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։