ՀՀ-ն մնում է Ռուսաստանի շատ սերտ դաշնակիցը․ Պեսկովն արձագանքել է Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություններ չանցկացնելու՝ Երևանի որոշմանը

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Հայաստանը մնում է Ռուսաստանի «շատ սերտ դաշնակիցը», և Երևանի հետ երկխոսությունը կշարունակվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՌԲԿ-ի հարցին, թե ի՞նչ է մտածում Կրեմլը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023 թվականին ՀԱՊԿ-ի զորավարժությունները Հայաստանում անցկացնելուց հրաժարվելու մասին։

«Սա Հայաստանի վարչապետի՝ բավականին նոր հայտարարություն է։ Կարծում եմ, որ ՀԱՊԿ գործընկերները կապի մեջ կլինեն, կհստակեցնեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները։ Ամեն դեպքում, Հայաստանը մեր շատ մտերիմ դաշնակիցն է, մենք կշարունակենք երկխոսությունը՝ ներառյալ այն հարցերը, որոնք հիմա շատ բարդ են»,- ասել է Պեսկովը։

Նա, սակայն, չի նշել, թե ո՞ր հարցերն են բարդ համարում։

Հիշեցնենք, որ այսօրվա մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ  Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություններ այս տարի տեղի չեն ունենա։

«Պաշտպանության նախարարն արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում նման զորավարժություններ անցկանցնելը նպատակահարմար չենք համարում և դրանք, այս տարի՝ համենայնդեպս, չեն կայանա»,-ասել էր Փաշինյանը։

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն 2023» խաղաղապահ զորավարժություններն այս տարի կանցկացվեն Հայաստանում:

Էմմա Չոբանյան