Մենք բացառում ենք ՀՀ տարածքով արտատարածքային միջանցքի գոյությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

«Ես չէի ասի, որ ռուս խաղաղապահներն ընդհանրապես չեն կատարում իրենց պարտականությունները։ Մենք խոսում ենք կոնկրետ իրադարձությունների մասին է՝ Լաչին, Խծաբերդ, Փառուխ։ Մենք չենք ասում, որ նրանք ոչինչ չեն անում, չենք ասում, որ նրանք ընդհանրապես չեն կատարում իրենց պարտականությունները»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց, որ ԼՂ հարցերը պետք է քննարկվեն Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների մասնակցությամբ, նրանք պետք է որոշումներ կայացնեն։

«Մենք աջակցում ենք նրանց հումանիտար հարցերում և ամեն ինչով, ինչով կարող ենք։ Բայց Հայաստանը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն, Լաչինի միջանցքում որևէ գործառույթ չունի»,- նշեց վարչապետը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ դա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀ և Ադրբեջանի իշխանությունների միջեև տեղի են ունենում բանակցություններ Լաչինի միջանցքի հետ կապված, Փաշինյանը հայտարարեց․ «Մենք բացառում ենք Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքի գոյությունը։

Նման խոսույթ չկա։ Անհեթեթություն են որոշակի պայմանավորվածությունների, բանավոր պայմանավորվածությունների մասին խոսակցությունները։ Ընդ որում՝ ապացուցելի անհեթեթություն»։

Մանրամասները՝ տեսանյութում։