Ես ՀԱՊԿ-ի վրա հույս դնում եմ, այլ բան, որ ՀԱՊԿ-ը կարող է հուսախաբ անել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀԱՊԿ-ի զորավարժությունը թուրք-ադրբեջանական տանդեմի համար կարող է սպառնալիք ստեղծել ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը նպատակահարմար չի գտնում Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություն անցկացնելուն։

«ՀԱՊԿ-ը եկավ, թուրք-ադրբեջանական տանդեմի համար սպառնալիքը ստեղծեց, հետո ասաց՝ ցտեսություն, դե մենք գնացինք․․․ Մենք ասում ենք՝ եկեք, հասկանանք՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ո՞րն է, որից հետո մեր հարաբերությունները ինստիտուցիոնալ և խորը կառուցենք։ ՀԱՊԿ-ը չի ասում, թե իր պատասխանատվության գոտին որն է, դա մեզ համար ֆունդամենտալ պրոբլեմ է։ Այսինքն՝ ՀԱՊԿ-ը չի արձանագրում, թե որտեղով է անցնում կարմիր գիծը»,- նշեց Փաշինյանը։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանի իշխանությունները վախվորած կամ խաղաղություն մուրալու քաղաքականություն են վարում․ «Ինչպես Վազգեն Սարգսյանն էր ասում՝ ես վախենում եմ ոչնչից չվախեցողներից։ Մենք պետք է մաքսիմալ պատասխանատու գործենք․․․ Ես համաձայն եմ, որ խաղաղություն մուրալով խաղաղություն ունենալ հնարավոր չէ։ Խաղաղություն հնարավոր է ունենալ դա վաստակելով․․․

Խաղաղության կարելի է հասնել՝ դիտանկյունները, ռակուրսները որոշակիորեն փոխելով, իրողությունները ճիշտ գնահատելով, մաքսիմալ հաշվարկված քայլեր անելով, Հայաստանի դերը և նշանակությունը միջազգային ասպարեզում մեծացնելով, Հայաստանի ինստիտուցիոնալ ավելի բարձր կայացվածության մակարդակով, տարածաշրջանում հարաբերությունները փոխելով և այդպես շարունակ»։

Փաշինյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանը կարող է խաղաղություն ունենալ, եթե ի վիճակի լինի հանդուրժող հարաբերություններ հաստատել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, նաև զարգացնել հարաբերությունները Իրանի ու Վրաստանի հետ: «Սա է խաղաղության բանաձևը, իհարկե, միջազգային հանրության այն ռեսուրսները, որ կարող են մեզ օգնել այս հարցում, այդ ռեսուրսն էլ պետք է անպայման օգտագործել», – նշեց վարչապետը։

Փաշինյանը նաև հայտարարեց․ «Ես ՀԱՊԿ-ի վրա հույս դնում եմ, այլ բան, որ ՀԱՊԿ-ը կարող է հուսախաբ անել։

Իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը  հավատում եմ մեկ պատճառով՝ որևէ բան անելուց առաջ պետք է հավատալ: Եթե չենք հավատում, ինչի՞ ենք բանակցում, ձև ենք անո՞ւմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։