Խաղաղության պայմանագրի տեքստը կատարյալ չի լինելու, եկեք էս գլխից հասկանանք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

«Մեզ համար կարմիր գիծ է, եթե խաղաղության պայմանագրի տեքստը չհամապատասխանի ՀՀ պետական շահերին»,- այսօր հրավիրած ասուլիսում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք մեր արձագանքներն ուղարկել ենք Ադրբեջանին և դեռ պատասխան չենք ստացել։ Ես ասել եմ, որ մենք պատրաստ ենք ստորագրել, մեզնից կախված ամեն ջանք կգործադրենք, որ ստորագրենք խաղաղության փաստաթուղթ։ Այսօր էլ եմ ասում։

Ես ասում եմ՝ եթե սեղանին թուղթ լինի, որը մենք պատրասվում ենք ստորագրել, դա ոչ թե վատ լուր կլինի, այլ լավ լուր կլինի, որովհետև նշանակում է, որ մեզ հաջողվել է ի վերջո գալ մի կետի, որտեղ բալանսավորված համարել ենք, որ ՀՀ շահերը պաշտպանվում են։

Հիմա արդեն պրոբլեմը ոչ թե թղթի բովանդակությունն է, այլ թղթի բովանդակության իրագործման մեխանիզմը։ Որովհետև նոյեմբերի 9-ին էլ մենք ստորագրած թուղթ ունենք, բայց փաստն այն է, որ այդ թուղթը չի կատարվում։ Այսինքն՝ միայն թուղթ ստորագրելը բավարար չէ։ Մենք կարող ենք խաղաղության պայմանագիր ստորագրել, և հաջորդ օրը կամ երեք օր հետո կարող է նոր ռազմական էսկալացիա լինի։ Անունը դնենք խաղաղության պայմանագիր, ստորագրենք, տեքստն էլ կատարյալ չի լինելու, եկեք էս գլխից բոլորս հասկանանք, բայց կարող է համապատասխանել բալանսավորված ՀՀ շահերին։ Բայց եթե այդ թղթի կիրառման և իրագործման մեխանիզմներ չլինեն, մենք կարող ենք խաղաղության պայմանագիր անունով փաստաթուղթ ստորագրել և մի շաբաթ հետո ստանանք նոր պատերազմ կամ նոր էսկալյացիա»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։