Իմ ընտանիքի անդամներից ոմանք հեղափոխությունից հետո Հայաստանից հեռացել են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Մամուլում չեն դադարում հրապարակումները ձեր քաղաքական թիմի ունեցվածքի վերաբերյալ, օրինակ՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի արտադրական կանեփի արտադրամասի վերաբերյալ, Ավինյանի մայրը մեծ հողատարածքներ է ձեռք բերել Արմավիրում, Ալեն Սիմոնյանի եղբայրը շարունակում է ասֆալտապատման տենդերներ շահել, Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը անշարժ գույքեր է ձեռք բերում Երևանի կենտրոնում։ Իսկ դուք չեք անդրադառնում և քննադատում»,- այսօր հրավիրված ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով այս դիտարկմանը և հարցին, թե ինչու՞ այս ամենի հետևանքով չեն լինում պաշտոնանկություններ ու չեն սկսվում իրավական գործընթացներ, վստահեցրեց, որ չկա հրապարակում, որ իրավապահների ուշադրությանը չարժանանա։

Վարչապետը կարևորեց փաստերի ճշգրտությունը։ «Նախ, Ալեն Սիմոնյանի եղբայրն ի՞նչ կարգավիճակ ունի այդտեղ՝ տնօրեն է, նա որևէ տեղ աշխատելու իրավունք ունի՞, ինքը ի՞նչ պետք է աշխատի։ Հարցը եկեք այլ կերպ ձևակերպենք։ Ես կարող եմ ասել՝ ՀՀ ընդդիմության աշխատողներից մեկի ընտանիքի անդամներից մեկին պատկանող ընկերությունը ՀՀ-ում ամենաշատ տենդերներն է շահում, և մենք դեմ չենք դրան: Դուք հարցը ուրիշ կերպ տվեք։ Մենք այսօր շինարարի պրոբլեմ ունենք, խնդրում ենք, որ մարդիկ գան, մրցույթների մասնակցեն և շահեն․․․»,- նշեց վարչապետը։

«Օրինակ՝ Տիգրան Ավինյանի ընտանիքը․․․ Մեկը դիտարկե՞լ է, 2018-ից առաջ որևէ գործունեություն ծավալե՞լ է»,- հետաքրքրվեց Փաշինյանը և անդրադառնալով դիտարկմանը, որ նրանք առավել հարստացան 2018-ից հետո, արձագանքեց, որ բացառված է, որ լինի կոռուպցիոն երևույթ, որին համակարգը չարձագանքի։

«Հարցին հակառակ կողմից նայենք՝ արտադրական կանեփի արտադրության հնարավորություն է տրված․ ես չիգետ, դուք գիտե՞ք ուրիշների, որ ուզում են կանեփի արտադրության գործունեությամբ զբաղվել ու չեն կարողանում: Ձեր ասածը լուրջ պրոբլեմ է։ Օրինակ՝ իմ ընտանիքի անդամներից կան մարդիկ, որ 2018թ․ հեղափոխությունից հետո ՀՀ-ից հեռացել են, որովհետև պատգամավոր լինեին, պիտի ասեն՝ բերեց դարձրեց պատգամավոր, գործարար լինեն՝ պիտի ասեն բիզնեսով է զբաղվում իշխանությունը, գործազուրկ լինեն՝ կասեն անբան են, չեն աշխատում, մի տեղ վարձու աշխատող լինեն, պիտի ասեն՝ հովանավորչության դեպք է։

Ընդունելով, որ բոլոր դեպքերը պետք է հետաքննել, ուզում եմ ասել՝ իշխանության հետ կապ ունեցող մարդկանց պրիմիտիվ իրավունքները եկեք չոտնահարենք»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։