Ենթադրելի է՝ Ադրբեջանը երբեք չի ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

«Չեմ կարծում, թե պետք է հրապարակային քննարկել բանակի սպառազինության ու տեխնիկայի համալրման հարցերը»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այն, որ մենք անվտանգային ոլորտում ունենք շատ լուրջ պրոբլմներ, փաստ է, որը հնարավոր չէ ժխտել, բայց այն, որ անում ենք ամեն ինչ այդ պրոբլեմները լուծելու համար, ակնհայտ է դառնում այն թվերից, որը կարող եք տեսնել ՀՀ պետական բյուջեում»,-նշեց վարչապետը։

Փաշինյանի դիտարկմամբ՝ տարածաշրջանի խաղաղության համար ՀՀ ԶՈՒ մարտունակությունը շատ կարևոր է, բայց պետք է հասկանալ՝ առանց մարտունակ բանակի խաղաղություն հնարավոր չէ, բայց միայն մարտունակ բանակով էլ խաղաղություն հնարավոր չէ:

Վարչապետի խոսքով՝ խաղաղության օրակարգը չի կարող շինծու դառնալ․ «Որևէ մեկը չի կարող ժխտել, որ խաղաղության օրակարգն անհրաժեշտություն է, որևէ իրադարձություն մեզ չպետք է շեղի այդ անհրաժեշտությունից»։

«Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ․ դա ակնհայտ է․․․ Երբ մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի մասին, Ադրբեջանը դա դիտարկում է որպես ոտնձգություն իր տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ և «ապացույց», որ Հայաստանը չի ճանաչում ու մտադիր չէ ճանաչել իր տարածքային ամբողջականությունը։ Զարգացնելով այս հռետորաբանությունը՝ նրանք ասում են, որ մենք նույնպես չենք ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Դրանից մենք հետևության ենք գալիս․ Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցած իրադարձությունները, 2021 թվականի նոյեմբերին և 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ոտնձգությունները հիմք են տալիս ենթադրելու, որ Ադրբեջանը երբեք չի ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ընդհակառակը՝ նպատակ է դրել նորանոր տարածքային նկրտումներ ի ցույց բերելու ՀՀ-ի նկատմամբ»,-ընդգծեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։