Վրաստանը 2008թ․ Ուկրաինայից անվճար «Բուկ» զենիթահրթիռային համակարգեր չի ստացել․ Վրաստանի ՊՆ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Վրաստանը 2008 թվականին Ուկրաինայից անվճար «Բուկ» զենիթահրթիռային համակարգեր չի ստացել, դրանք գնվել են գաղտնի պայմանագրով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարարությունը, գրում է Գրուզիա օնլայնը։

Երկուշաբթի ուկրաինական «Եվրոպեյսկայա պրավդա»-ն հրապարակել էր Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովի հոդվածը, որում նա նշել է, որ ուկրաինական կողմը խնդրել է վերադարձնել «Բուկ» համալիրները, որոնք Կիևը Թբիլիսիին է հանձնել 2008 թվականին։

Դիվանագետը հայտնել էր, որ Կիևը նաև խնդրել է Թբիլիսիին՝ հանձնել Javelin հակատանկային հրթիռային համակարգերը, որոնք Վրաստանը ստացել է ԱՄՆ-ից։ Կասյանովի խոսքով՝ ԱՄՆ-ը տվել է իր համաձայնությունը և պատրաստ է Վրաստանի համար դրանք ավելի նոր համակարգերով փոխարինել։

«Այն, որ Ուկրաինան Վրաստանին «Բուկ» ՀՕՊ համակարգեր է նվիրաբերել, չի համապատասխանում իրականությանը, պաշտպանության գերատեսչությունը «Բուկ» համակարգերը ստացել է 2007 թվականին՝ բազմամիլիոնանոց գնման գործարքի միջոցով։ Դա իրականացվել է գաղտնի համաձայնագրով, ինչի պատճառով մենք ավելի կոնկրետ մանրամասներ չունենք»,- ասված է Վրաստանի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

Գործակալությունը նաև նշել է, որ Վրաստանը նույնպես «տասնյակ միլիոնավոր դոլարներ է վճարել՝ 2017 թվականին ԱՄՆ-ից Javelin հակատանկային համակարգեր ձեռք բերելու համար»։

Պաշտպանության նախարարությունն ընդգծում է, որ Վրաստանը շարունակում է Ուկրաինային տրամադրել հումանիտար և քաղաքական աջակցություն, սակայն ինչ վերաբերում է Կիևին զենքի և երկակի նշանակության տեխնիկայի փոխանցմանը, «Վրաստանի կառավարությունը բազմիցս արտահայտել է հաստատուն դիրքորոշում այս հարցում»։

Տաթև Ֆռանգյան