ԱՄՆ Պետքարտուղարությունն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել ձերբակալված ընդդիմադիր գործիչներին

Լուրեր

26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը դատապարտել է Ադրբեջանում մարդու իրավունքների վերջին խախտումները՝ կապված ընդդիմադիր գործիչ Թոֆիգ Յագուբլուի, ակտիվիստ և իրավապաշտպան Բախտիյար Հաջիևի կալանավորման հետ, որոնք նաև հացադուլ են հայտարարել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է գերատեսչության խոսնակ Նեդ Փրայսը։

«Մենք խորապես անհանգստացած ենք Բախտիյար Հաջիևի և Թոֆիգ Յագուբլուի ձերբակալությունից և կալանավորումից: Մենք կոչ ենք անում իշխանություններին անհապաղ նրանց ազատ արձակել։ Մենք խստորեն հավատարիմ ենք մնում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի առաջխաղացմանը: Եվ կրկին կոչ ենք անում կառավարությանը՝ հարգել իր քաղաքացիների իրավունքները, այդ թվում՝ խաղաղ կերպով կարծիք արտահայտելու իրավունքը»,- ասել է Փրայսը։

Հավելենք, որ Հաջիևը ձերբակալվել է անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին՝ «խուլիգանության» և «դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» մեղադրանքով։ Այս մեղադրանքներն իրավապաշտպան կազմակերպությունների կողմից համարվում են քաղաքական դրդապատճառներ։

Յագուբլուն էլ ձերբակալվել է դեկտեմբերի 23-ին Բաքվում՝ Հաջիևի ազատ արձակման պահանջով բողոքի ակցիայի ժամանակ։ Նա արդեն 6 օր է՝ հացադուլի մեջ է։ Յագուբլուի կինն ու այլ ակտիվիստներ, ի համերաշխություն նրա, նույնպես հացադուլ են հայտարարել։

Էմմա Չոբանյան