Չեմ կարծում՝ գործընկերների հետ պետք է վերջնագրերով խոսենք․ Փաշինյանը՝ ՌԴ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով ՌԴ–ին Լաչինի միջանցքի հարցով վերջնագիր ներկայացնելուն՝ հայտարարեց, թե չի կարծում, որ գործընկերների հետ պետք է վերջնագրերի լեզվով խոսել։
Այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, առաջին հերթին ԼՂ հայության՝ սեփական հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նպատակ ունի։ Այս մասին ընդգծեց Փաշինյանը։

«ՀՀ կառավարության դիրքորոշումներն արտահայտվել են, և մենք կարծում ենք, որ մեր գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու հարցում»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը հիշեցրեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքի վերաբերյալ իրավական պարտավարություններ են դրված Ադրբեջանի և Ռուսաստանի վրա։

«Հայտարարության 6-րդ կետում ՀՀ-ի վերաբերյալ որևէ ձևակերպում չկա։ Կարծում ենք, որ այս առումով մեր գործողությունները պետք է լինեն լիարժեք լեգիտիմ, և մենք այս գործընթացում և մեր բոլոր գործողություններում լեգիտիմությունը համարում ենք առանցքային նշանակություն ունեցող»,-նշեց վարչապետը։

Փաշինյանը հիշեցրեց, որ 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղին աննախադեպ ծավալի՝ ավելի քան 170 միլիարդ դրամի աջակցություն է ցուցաբերել․ «Մենք շարունակելու ենք աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին։ Գիտեք, որ հումանիտար ճգնաժամը կառավարելու հարցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցություն ցուցաբերելու համար փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ձևավորված է աշխատանքային խումբ։ Գիտեք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում է հարցը բարձրացվել և այն շարունակում է մնալ ՄԱԿ ԱԽ-ի օրակարգում։ Իհարկե, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերաբերյալ ևս դիրքորոշումներ արտահայտել եմ տվյալ իրավիճակում։ Պետք է ուշադրություն հրավիրեմ այն փաստի վրա, որ, այո, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է ապահովի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը, և դա հստակ ձևակերպված է եռակողմ հայտարարության մեջ»։

Փաշինյանն ընդգծեց, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը պիտի ապահովի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը. «Դա հստակ ձևակերպված է եռակողմ հայտարարության մեջ։ Ճիշտ է, Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, ի հեճուկս պայմանավորվածությունների, ԼՂ-ում ռուսաստանցի խաղաղապահների մանդատը չի ստորագրել, բայց փաստաթղթում չկա որևէ նշում, որ այն ուժի մեջ է մտնում միայն 3 կողմերի ստորագրությունից հետո»։

«Սրանից առաջ էլ Ադրբեջանը փորձ է արել պնդել, թե Հայաստանը եռակողմ հայտարարությամբ ստանձնած ինչ-որ պարտավորություններ չի կատարել։ Դա բացարձակապես մտացածին է։ Եռակողմ հայտարարությունը հրապարակային փաստաթուղթ է։ Իհարկե, ամեն ինչ չէ, որ Ադրբեջանի կողմից կատարվել է, օրինակ՝ գերիների վերադարձը և այլն։ Արդեն նշել եմ նաև՝ ի հեճուկս նրան, որ եռակողմ հայտարարության մեջ ընդգծվում է փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ ԼՂ և հարակից շրջաններ փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը, բայց, օրինակ, ՄԱԿ-ի ներկայացուցիչները ԼՂ մուտք գործելու հնարավորություն չեն ունեցել, էլ չեմ ասում՝ Հադրութից բռնագաղթած մեր հայրենակիցները, որոնք մինչ օրս որևէ հնարավորություն չեն ունեցել վերադառնալու իրենց տներ»,- հավելեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։