Թեհրանը դեմ է սահմանների աշխարհաքաղաքական փոփոխությանը․ Իրանի խորհրդարանի խոսնակը՝ Ադրբեջանի իր գործընկերոջը

Լուրեր

09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
Բոլորը

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆը նախօրեին հանդիպել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային, գրում է Irna գործակալությունը։  Ղալիբաֆն ու Գաֆարովան հանդիպել են թուրքական Անթալիա քաղաքում Ասիական խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում։

Ղալիբաֆն իր ադրբեջանցի գործընկերոջն ասել է, Իրանի Իսլամական Հանրապետությունը մերժում է տարածաշրջանում այլ երկրների միջամտությունը և չի ընդունի սահմաններին որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն։ Նա նշել է, որ խորհրդարանական փոխգործակցությունը կարող են մեծ դեր խաղալ երկու հարևանների միջև հարաբերությունների զարգացման գործում ու հավելել, որ Իրանը պատրաստ է ընդլայնել Ադրբեջանի հետ առևտուրն ու տարանցիկ փոխադրումները։

Գաֆարովան, իր հերթին, ասել է, որ Թեհրանի և Բաքվի միջև համագործակցության բազմաթիվ հիմքեր կան։ Նա նաև նշել է, որ Ադրբեջանը աջակցում է «տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»։

Բացի այդ նախօրեին տեղի է ունեցել նաև Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարնների ղեկավարների հանդիպումը։ Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆը, Մուստաֆա Շենթոփն ու Սահիբա Գաֆարովան, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկել են տարածաշրջանային  հարցեր՝ քաղաքական ու տնտեսական հարաբերությունները զարգացնելու նպատակով։

Էմմա Չոբանյան