Բեռլինում, Փարիզում, Բրյուսելում և Լոնդոնում Իրանի դեսպանները կանչվել են երկրների ԱԳՆ-ներ

Լուրեր

31.10.2026 | 15:50
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
Բոլորը

Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունները և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը (EEAS) երկուշաբթի օրը կանչել են Իրանի դեսպաններին՝ կապված երկրում վերջին բողոքի ցույցերի մասնակիցներին մահապատժի ենթարկելու հետ, գրում է Ինտերֆաքսը։

Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոննան, մասնավորապես, ասել է, որ իր մոտ է կանչել Իրանի դեսպանին՝ իր խստիվ դատապարտումն արտահայտելու՝ կապված այդ երկրում  իրականացվող մահապատիժների և բռնաճնշումների հետ։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկն իր հերթին նշել է, որ ինքը դեսպանին ասել է, որ նման բռնաճնշումները և մահապատիժները լուրջ հետևանքներ կունենան։ EEAS գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն ԵՄ-ում Իսլամական Հանրապետության դեսպանի հետ զրույցում խոսել է երկու իրանցիների մահապատիժներից։ Իրանի դեսպանին իր դժգոհությունն է հայտնել նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլին։
Շաբաթ օրը Իրանի դատական իշխանությունները հայտարարել են երկու ցուցարարների մահապատժի մասին, որոնք մեղավոր են ճանաչվել «Բասիջ» ռազմական խմբավորման ներկայացուցչի սպանության մեջ:

Իշխանությունների տվյալներով՝ դատապարտյալները սպանությունը կատարել են նոյեմբերի 3-ին՝ Թեհրանի մերձակայքում Իրանի ղեկավարության դեմ բողոքի ցույցի ժամանակ։ Այսպիսով, պաշտոնապես հայտնի է դարձել ցույցերին մասնակցած չորս անձանց մահապատժի մասին։

Իրանում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել սեպտեմբերի կեսերին երիտասարդ կնոջ՝ Մախսա Ամինիի մահից հետո, որը Թեհրանի մետրոյի կայարանում ձերբակալվել էր բարոյականության ոստիկանության կողմից՝ հիջաբը ոչ ճիշտ կրելու համար: Ձերբակալությունից ու ոստիկանությունում բռնության ենթարկվելուց մի քանի օր անց նա մահացել է։ Անկարգությունների ընթացքում, ըստ Իրանի իշխանությունների պաշտոնական տվյալների՝ զոհվել է ավելի քան 200 մարդ։

Տաթև Ֆռանգյան