ՀՀ-ի քայլերը Լաչինի բացման ուղղությամբ. Ստեփանակերտի օդանավակայանը կգործարկվի՞․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

17.12.2025 | 20:00
Եթե ընդդիմությունը ՌԴ-ի երգն է երգում, այո՝ թիրախավորվելու է իբրև հիբրիդային սպառնալիք․ Էդգար Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 19:47
«5 տարի առաջ եմ գնացել բժշկի»․ հարցում Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 19:45
Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում մառախուղ է. իրավիճակը ճանապարհներին 19:35-ի դրությամբ
17.12.2025 | 19:29
«Սևան ստարտափ սամմիթ»-ի հիմնադիրը ՀՀ նախագահին է ներկայացրել նոր սմարթ քաղաքի կառուցման հայեցակարգի վերաբերյալ իր տեսլականը
17.12.2025 | 19:14
Աստղաձորի տներից մեկում հրդեհ է բռնկվել
17.12.2025 | 19:00
Փաշինյանի իշխանությունը հուղարկավորում է ժողովրդավարությունը․ ՀՀ-ն դարձրել են դեմոկրատիայի պանթեոն․ Լարիսա Ալավերդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 18:50
Սուրեն Պապիկյանի հրամանով տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությանը հանձնվել է մարտական դրոշ
17.12.2025 | 18:36
«Պետությունը պետք է լինի գերագույն արժեք». ինչո՞ւ են փոխվել պատմության դասագրքերի շեշտադրումները
17.12.2025 | 18:25
ԱԱԾ-ն վարչապե՞տ, թե՞ քաղաքացի Փաշինյանի հորդորով է հոգևորականներին խնդրել զեղչել կաթողիկոսի անունը
17.12.2025 | 18:15
Պապոյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
17.12.2025 | 18:04
Եպիսկոպոսները հավատացյալներին կոչ են անում վաղը հավաքվել Մայր Աթոռում և պահանջել Գարեգին Բ-ից հեռանալ
17.12.2025 | 18:00
Օվերչուկը Երևանում է // Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը կարող է երկարաձգվել. ԼՈՒՐԵՐ
17.12.2025 | 17:54
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում, եթե ՌԴ-ն մերժի խաղաղության ծրագիրը. Bloomberg
17.12.2025 | 17:48
Կճոյանն է խնդրել սահմանափակել իր գործին հասանելիությունը Factor TV-ի հրապարակումից հետո․ Դատական դեպարտամենտ
17.12.2025 | 17:37
ԱԺ «Հայաստան» խմբակցության երեք պատգամավոր երաշխավորություն են ներկայացրել Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու համար
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը գործադիրի վերջին նիստում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու առաջարկ հնչեցրեց։ Հայտարարությունից չորս օր անց պարզ չէ՝ այդ ուղղությամբ ինչ քայլեր է իրականացնում կառավարությունը և, ընդհանրապես, այս փուլում քայլեր արվո՞ւմ են, թե՞ ոչ։ Արտաքին գործերի նախարարությունից մեր հարցին ի պատասխան խնդրեցին գրավոր հարցում ուղարկել, իսկ իշխանական պատգամավորներից շատերը տարբեր պատճառաբանություններով հրաժարվեցին հարցազրույցից։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը թեև Արցախ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելու Փաշինյանի առաջարկը դրական է գնահատում, այդուհանդերձ, շեշտում է՝ այն իրականացնելու ուղղությամբ պետական կառույցները պետք է կոնկրետ ջանքեր գործադրեն, ինչը, սակայն, ըստ քաղաքագետի, այժմ տեսանելի չէ, և գործընթացը դանդաղում է։
Ադրբեջանցի կեղծ էկոակտիվիստները Արցախի կյանքի ճանապարհը փակ են պահում արդեն 29 օր։ Այս ընթացքում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը Հայաստանի դիմումի հիման վրա քննարկվել է միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, արդյունքում, սակայն, որևէ հայտարարության չի ընդունվել։

Այդ նիստում Հայաստանը կրկին կոչ էր արել ՄԱԿ-ի կառույցներին Լեռնային Ղարաբաղ փաստահավաք առաքելություն ուղարկել իրավիճակին ծանոթանալու համար։ Այս կոչին ևս որևէ արձագանք մինչ այժմ չկա։ Իսկ կառավարության տարվերջի նիստում Փաշինյանը կոչ էր անում, որ հենց Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկում նախաձեռնի և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն առաջարկում է, որ Հայաստանը կրկին դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, բայց այլ շեշտադրումներով։
Մինչ երկրի վարչապետը հայտարարություններ է անում Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելու մասին, Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի ֆոնին Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման վերաբերյալ հերթական հայտարարությունը եղավ։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը շեշտում է այդ ուղղությամբ ուղղությամբ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ այդ հարցը ևս Հայաստանը կարող է ներառել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ուղղված իր դիմումում։
Արցախի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը կարծում է՝ օդանավակայանի հնարավոր գործարկումը որոշակի չափով կթեթևացնի Արցախում հումանիտար ճգնաժամը, սակայն այն պետք է վերջնանպատակ չլինի։ Ինչ վերաբերում է Արցախ փաստահավաք խումբ ուղարկելու Փաշինյանի հայտարարությանը՝ Դավիթ Բաբայանը կարծում է՝ եթե իրականություն դառնա, կարևոր քայլ կլինի, սակայն այս փուլում գլխավորը ռուս խաղաղապահների մանդատի հարցն է։ Հատկանշանական է, որ մոտ մեկ ամիս փակված Լաչինի միջանցքով պարբերաբար անցուդարձ են անում ռուս խաղաղապահները, անարգել երթևեկում նրանց պատկանող մեքենաները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան