Թուրքիայի ընդդիմադիր դաշինքը շարունակում է Էրդողանի մրցակից թեկնածուի փնտրտուքը

Լուրեր

09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
Բոլորը

Թուրքիայում քաղաքական ուժերը շարունակում են առաջիկա նախագահական ու խորհրդարանական ընտրություններին մասնակցության ակտիվ նախապատրաստական աշխատանքները։

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) հայտարարել է, որ հունիսին նշանակված նախագահական ընտրություններում սեփական թեկնածուին է առաջադրելու։ Կուսակցության համանախագահ Փերվին Բուլդանը հայտնել է, որ կուսակցությունը շուտով հրապարակելու է նախագահի թեկնածուի անունը։ «Մենք դաշինք չունենք ո՛չ Ժողովրդական դաշինքի, ո՛չ Ազգային դաշինքի հետ»,-ասել է Բուլդանը։

Հավելենք, որ քրդամետ կուսակցությունը դուրս է մնացել ընդդիմադիր «Ազգային դաշինք»-ից, որն ընդգրկում է Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP), İYİ (Լավ) կուսակցությունը, Ուրախություն (Saadet) կուսակցությունը, Դեմոկրատական կուսակցությունը, DEVA (Ժողովրդավարություն և առաջադիմություն) կուսակցությունը և Ապագա (Gelecek) կուսակցությունը:

Ի դեպ, վեց ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները հունվարի 5-ին հանդիպել են արդեն տասներորդ անգամ՝ նշելով, որ սկսելու են քննարկել, թե ով է լինելու իրենց միասնական նախագահի թեկնածուն առաջիկա ընտրություններում։ Ընդդիմության առաջնորդները համատեղ հայտարարություն են հրապարակել, որում ասվում է,  որ չեն աջակցի արտահերթ ընտրություններին, քանի որ ապրիլի 6-ից հետո կկիրառվի նոր ընտրական համակարգը, որը շատերի կարծիքով իշխող ԱԶԿ-ի օգտին է։

Ակնկալվում է, որ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն է դառնալու ընդդիմության միասնական թեկնածուն, հատկապես այն բանից հետո, երբ անցյալ ամիս Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը նույնպես CHP-ի անդամ է, դատապարտվել է բանտարկության և քաղաքական արգելքի։

Որոշ փորձագետներ էլ նշում են, որ CHP-ից Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կամ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը պետք է առաջադրվեն նախագահական ընտրություններում, քանի որ Քըլըչդարօղլուն չի կարող բավարար քանակությամբ պահպանողական ընտրողների ներգրավել իշխող դաշինքից: Նրանք նաև պնդում են, որ Էրդողանի նախընտրական արշավը կարող է  կառուցվել Քըլըչդարօղլուի դեմ։ Ի դեպ, Էրդողանն էլ չի բացառել, որ խորհրդարանական ու նախագահական ընտրությունները, հնարավոր է, նախատեսվածից ավելի վաղ անցկացվեն։

Էմմա Չոբանյան