ՀՀ-ի ոստիկանը ՌԴ-ի ռազմաբազան պաշտպանեց հայ ժողովրդի՞ց, երբ աշխարհն ամոթանք է տալիս Պուտինին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
Բոլորը

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա շնորհավորանքը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին քաղաքական քայլ չէ։ Ռուս-ուկրաինական պատերազմի 10 ամսում ՀՀ իշխանությունը որևէ խրախուսող խոսք չասաց Ուկրաինային։ Փաշինյանի մաղթանքի տեքստում գնահատական չկար՝ ՌԴ ագրեսո՞ր է, թե՝ ոչ, վտանգվա՞ծ է Ուկրաինայի հայ համայնքը։ Ուկրաինան ՀՀ-ից իրական աջակցության է սպասում, բայց ՀՀ իշխանությունը վճռական չէ՝ ոչ մի աջակցություն ցույց չի տվել»,- Facor TV-ի հարցազրույցում ասում է Ուկրաինայում բնակվող քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը։

Ամանօրյա տոների առթիվ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ էր հղել Ուկրաինայի նախագահ Զելենսկիին․ «Լիահույս եմ, որ գալիք տարում խաղաղություն և համերաշխություն կտիրի աշխարհում, և կայունության պայմաններում մեզ կհաջողվի համատեղ քայլերի շնորհիվ նոր թափ հաղորդել փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-ուկրաինական միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանը՝ ի բարօրություն Հայաստանի և Ուկրաինայի ժողովուրդների»,- ասված էր ՀՀ վարչապետի ուղերձում։

Փաշինյանը Ուկրաինայի բարեկամ ժողովրդին նաև հարատև խաղաղություն և կայունություն է մաղթել, իսկ, օրինակ, Ադրբեջանը գեներատորներ է մատակարարել, իհարկե, քննադատվելով ՌԴ ԱԳՆ-ի կողմից, բայց որն ի դեպ, որևէ հետևանք չի ունեցել Բաքվի համար։ Մարատ Հակոբյանն ասում է, որ ՌԴ-ից հավանական վտանգը՝ ուղղված ՀՀ-ին գերագնահատվում է, և իշխանությունները կաղապարված են գործում։ Նախօրեին էլ ՀՀ ոստիկանությունը խափանել է Գյումրիի ռուսական ռազմաբազայի մոտ «Շրջափակում հանուն ապաշրջափակման» խորագրով ակցիայի անցկացումը, որը նախաձեռնել էր ԱԺԲ-ն։ Բերման էին ենթարկվել  հարյուրավոր ակտիվիստներ։ Ոստիկանության ներկայացուցիչները հայտարարեցին, որ ակցիան օրինական չէ։ Իրավապաշտպաններն ապօրինի են գնահատել ոստիկանության գործողությունները, խախտվել է անձանց՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքը։ Քաղաքական վերլուծաբանը նշում է․ «Արևմտյան մամուլի համար կարծիք և տեսարան է ստեղծվում, թե հայ ոստիկանները պաշտպանում են ռուսական ռազմաբազան հայ ժողովրդից։ Առանց խորանալու հարցի մեջ, թե որն էր ակցիան կազմակերպած ուժը, ովքեր էին մասնակիցները, արևմտյան ունկնդիրը տեսնում է մի պատկեր, որ հայաստանյան ոստիկանությունը ռուսական ռազմաբազան է պաշտպանում հայ ժողովրդից։ Սա միայն կազմակերպիչների մեղքը չէր, նաև ոստիկանության մեղքն էր։ Սա տարօրինակ է, հատկապես, որ ամբողջ աշխարհը ամոթանք է տալիս ՌԴ-ին, իսկ ՀՀ-ում ոստիկանությունը պաշտպանում է նրանց։ Կարող էր ոստիկանությունն ընդամենը կարգը պաշտպանել և անկարգություններ թույլ չտալ։ Ռուսներն էլ չեն միջամտում Լաչինի միջանցքում ադրբեջանցիների ակցիային։ Հենց ՌԴ-ն է արգելափակել Լաչինի միջանցքը»,- ասաց Մարատ Հակոբյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան