Բաքուն Հայաստանին մեղադրում է Լաչինի միջանցքի փակման շուրջ «իրականությունը կեղծ նարատիվներով խեղաթյուրելու մեջ»

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Պաշտոնական Բաքուն շարունակում է կեղծ թեզեր տարածել Լաչինի միջանցքը փակելու հետ կապված ու սեփական գործողություններում մեղադրել Հայաստանին։ Մասնավորապես, այս անգամ էլ ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունն է հայտարարություն տարածել՝ Երևանին մեղադրելով Լաչինի միջանցքի արգելափակման մեջ։

«Հայաստանը բազմաթիվ կեղծ նարատիվներ է առաջ տանում տեղում իրականությունը խեղաթյուրելու համար։ Հասկանալի է, թե ինչու է Հայաստանն այդքան հուսահատ, որովհետև Լաչինի ճանապարհն այլևս հասանելի չէ իր անօրինական գործողությունների համար՝  Ադրբեջանի բնական ռեսուրսները թալանելու, զենք ու անձնակազմ տեղափոխելու, այնպես ինչպես պետք է լինի 2020թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն»,- ադրբեջանական ԶԼՄ-ի հաղորդմամբ՝ ասվում է հայտարարության մեջ։

Այսպիսով՝ Բաքուն ևս մեկ անգամ փաստում է, որ իշխանությունների հրահանգով է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը փակվել։ Բացի այդ նշվում է, որ Լաչինի միջանցքը, իբր, Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, որը համաձայնել է դրա օգտագործմանը բացառապես հումանիտար նպատակներով։  Նշվում է նաև, որ Ադրբեջանը «բարեխղճորեն կատարել է իր բոլոր պարտավորությունները»։

Բաքուն շարունակում է պնդել, որ միջանցքը, իբր, «լիովին բաց է հումանիտար նպատակների համար՝ համաձայն եռակողմ հայտարարության»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն արդեն 29-րդ օրն է, ինչ արգելափակված է պահում Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով հումանիտար ճգնաժամն Արցախում գնալով խորանում է։

Էմմա Չոբանյան