Փորձ է արվում 2020-ի սխալները լեգիտիմացնել․ Արթուր Պապյանը՝ համացանցային արգելափակման օրինագծի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.02.2026 | 12:09
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
27.02.2026 | 12:00
Աննա Հակոբյանը հեռանում է կառավարական առանձնատնից // Զինվորի մահվան դեպքով ձերբակալված կա. ԼՈՒՐԵՐ
27.02.2026 | 11:55
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
27.02.2026 | 11:43
Մելանյա Թրամփը կնախագահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը
27.02.2026 | 11:38
Սգո և հիշատակի օրերին գովազդի հեռարձակման ամբողջական արգելքը կվերացվի․ նախագիծ
27.02.2026 | 11:26
Արտակ Ադամյան. Մեր առջև դրված խնդիրը միշտ ամենաբարձրն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 11:14
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.02.2026 | 10:52
Ջերմուկի խաչմերուկից մինչև Գորայք ճանապարհահատվածում սաստիկ բուք է
27.02.2026 | 10:35
Ինչ է փոխվում հայտարարագրման համակարգում․ ՈՒՂԻՂ
27.02.2026 | 10:27
Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Ստրանջայի մրցաշարում
27.02.2026 | 10:19
Պակիստանը ռմբակոծել է Քաբուլը և «բաց պատերազմ» է հայտարարել Աֆղանստանին` ամիսներ տևած սահմանային բախումներից հետո
27.02.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 27-ի դրությամբ
27.02.2026 | 09:47
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
27.02.2026 | 09:32
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
27.02.2026 | 09:02
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը բաժանվել են
Բոլորը

«Հայաստանի իշխանություններն գործնականում փորձում են լեգիտիմացնել 2020-2022 թվականներին իրենց թույլ տված սխալները»,- այս մասին «Ռազմական դրության ընթացքում սահմանափակել համացանցը. իմա՛ստը» թեմայով այսօր հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց մեդիափորձագետ Արթուր Պապյանը՝ մեկնաբանելով 44-օրյա պատերազմի ընթացքում համացանցի հասանելիությունը սահմանափակելու կառավարության նախաձեռնությունը և անդրադառնալով համացանցային արգելափակման օրինագծին։

«Դա արվում է նրա համար, որպեսզի անհարմար հարցեր չտրվեն։ Օրինակ՝ ի՞նչ հիմքով էր սահմանափակվել այս կամ այն կայքի հասանելիությունը։ Կա՞ արդյոք օրենք, որը կարգավորում է այս ամենը։ Ինչու՞ էին սահամանփակվել հենց այդ կայքերը։ Ինչու՞ էր որոշվել սահմանափակել TikTok-ը, այլ ոչ թե Telegram-ը, որտեղ մի քանի անգամ ավելի շատ վնասակար տեղեկատվություն կա։ Կամ ինչու՞ էր տվյալ սահմանափակումը մասնակի կատարվում կամ ինչ հիմքո՞վ էր այս ամենն իրականացվում․ որոշ օպերատորներ ունեին սահմանափակումներ, իսկ մյուսները՝ ոչ: Օրինակ՝ բջջային սարքերում նման սահմանափակումները կարող էին չգործել, իսկ համացանցի լայն հասաանելիություն ունեցող մյուս սարքերոի, լիարժեք գործել․ այսինքն՝ կար կիստա-պռատ վերաբերմունք», – պարզաբնեց Պապյանը։

«Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը» հարցումներ էր ուղարկել ԱԱԾ-ին ու օպերատորներին․«Օպերատորները բավարարվել էին՝ ասելով, որ ուղղակի օրենքին համապատասխան՝ պարտավոր են եղել համագործակցել ԱԱԾ-ի հետ։ Իսկ ԱԱԾ-ից առաջին անգամ մեզ պատասխանեցին, որ իրականացվել են երկրի անվտանգությունից բխող գործողություններ։ Երկրորդ անգամ առհասարակ չպատասխանեցին։ Հիմա որոշել ենք հետևել այս գործընթացին, հասկանալ ի վերջո՝ պատասխան ստանալո՞ւ ենք, թե՞ ոչ։ Մեր հետաքրքրասիրությունն ուղղակի հետաքրքրասիրություն չէ, իրականում հանրային շահից է բխում, որպեսզի փորձագետներն ունենան տեղեկատվություն, հասկանան՝ ինչպե՞ս է դա քննարկվել, վերլուծեն և գուցե, եթե Աստված մի արասցե, ևս մեկ անգամ նման իրավիճակ լինի, ավելի իմաստավոր և խելացի որոշումներ կայացվեն»,- ընդգծեց փորձագետը։

Հիշեցնենք, որ մշակվել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ։ Օրենսդրական նախաձեռնության նպատակը երկրում ռազմական դրություն մտցնելու դեպքում համացանցի հասանելիությունը սահմանափակելն է։

Մանրամասները՝ տեսանյութում։