Ռուսաստանն Ուկրաինայի դեմ հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչ է օգտագործել․ բրիտանական հետախուզություն

Լուրեր

17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

2022 թ.-ի հունիսից սկսած Ռուսաստանի օդատիեզերական ուժերը, հավանաբար, օգտագործել են հինգերորդ սերնդի Սու-57 բազմաֆունկցիոնալ կործանիչը՝ Ուկրաինայի դեմ առաջադրանքներ իրականացնելու համար։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզության ամենօրյա զեկույցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սա Ռուսաստանի ամենաժամանակակից գերձայնային մարտական ​​ինքնաթիռն է։ Ըստ բրիտանական հետախուզության՝ Սու-57-ի գործողությունները, հավանաբար, սահմանափակվել են Ռուսաստանի տարածքում թռիչքներով և Ուկրաինայի տարածք «օդ-երկիր» կամ «օդ-օդ» հեռահար հրթիռների արձակմամբ։ Հանրությանը հասանելի դարձած վերջին լուսանկարներում երևում է, որ հինգ Սու-57 ինքնաթիռներ գտնվում են Ախտուբինսկի ավիաբազայում։

Զեկույցի հեղինակները նշում են, որ Ռուսաստանը զգուշանում է Ուկրաինայում նորագույն ինքնաթիռի կորստից, ինչը լրջորեն կարող է վնասել Սու-57-ի հեղինակությունը և դրա արտահանման հնարավորությունները։  Բրիտանական հետախուզության համաձայն՝ Ռուսաստանը նախկինի պես հակված չէ ռիսկի դիմել՝ կիրառելով իր օդուժը Ուկրաինայում։

Էմմա Չոբանյան