Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայում և Սիրիայում ստեղծված իրավիճակը

Լուրեր

16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Ինչպես տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից՝ քննարկվել են առևտրատնտեսական կապերի հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր, առաջին հերթին՝ էներգետիկայի ոլորտում։

« Նշվել է ռազմավարական նշանակություն ունեցող այնպիսի համատեղ նախագծերի իրականացման առաջնահերթ նշանակությունը, ինչպիսիք են Թուրքիայում տարածաշրջանային գազային հանգույցի ստեղծումը և  «Աքքույու» ԱԷԿ-ի կառուցումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Անդրադարձ է կատարվել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին։

«Հակամարտության քաղաքական կարգավորման նպատակով Թուրքիայի միջնորդությանը Ռեջեփ Թայիփ Էրդողանի մատնանշած պատրաստակամության լույսի ներքո Վլադիմիր Պուտինը կրկին հաստատել է լուրջ երկխոսության Ռուսաստանի բաց լինելը՝ Կիևի իշխանությունների կողմից հայտնի և բազմիցս հնչեցված պահանջների կատարման և նոր տարածքային իրողությունների հաշվառման պայմանով։

Ուկրաինական հացահատիկի արտահանման և Ռուսաստանից պարենի և պարարտանյութերի մատակարարումների ապաշրջափակման վերաբերյալ 2022 թվականի հուլիսի 22-ի ստամբուլյան պայմանավորվածությունների գործողությունը դիտարկելիս ընդգծվել է բարեխիղճ համալիր մոտեցման անհրաժեշտությունը, որը ենթադրում է ռուսական արտահանման բոլոր խոչընդոտների վերացում»,- ասված է Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ուշադրություն է դարձվել սիրիական կարգավորման հեռանկարներին։

«Դրական գնահատական է տրվել 2022 թվականի դեկտեմբերին Մոսկվայում Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի հետախուզական ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ պաշտպանության նախարարների հանդիպմանը։ Նախագահները հույս են հայտնել, որ նման եռակողմ ձևաչափով շփումների զարգացումը կնպաստի Սիրիայի Արաբական Հանրապետությունում իրավիճակի արմատական բարելավմանը, ներառյալ նրա տարածքային ամբողջականության վերականգնումը, փախստականների խնդրի լուծումը և միջազգային ահաբեկչական կառույցների դեմ պայքարի խնդիրները»,- ասված է հաղորդագրության մեջ: