ԱՄՆ նոր դեսպան Թրեյսին Ռուսաստան կժամանի մոտ օրերս․ Պետքարտուղարություն

Լուրեր

16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին առաջիկա օրերին կժամանի Մոսկվա։ Այս մասին հայտել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Լին Թրեյսին վերջերս հաստատվել է այդ պաշտոնում: Որքան գիտեմ՝ դեսպանն անհամբեր սպասում է իր պարտականությունների կատարմանը Մոսկվայում։ Նա նախկինում եղել է Մոսկվայում դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալը Մոսկվայում։ Մենք անհամբերությամբ սպասում ենք, որ դեսպանն անցնի իր պարտականությունների կատարմանը, քանի որ կարևոր է ունենալ ԱՄՆ-ը ներկայացնող դեսպաններ այլ երկրներում: Սա հատկապես կարևոր է Ռուսաստանի դեպքում, որտեղ պահպանում ենք մենք կապի ուղիները: Մենք կարծում ենք, որ կապի ուղիները կարևոր են լարվածության ժամանակ: Ես գիտեմ, որ առաջիկա օրերին դեսպանը հնարավորություն կունենա ստանձնել Մոսկվայում առաքելության ղեկավարումը»,- ասել է Փրայսը:

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին ԱՄՆ Սենատը հաստատեց Լին Թրեյսիին Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Թրեյսին առաջին կինն է, որը զբաղեցրում է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։

Նշենք, որ մինչև վերջերս Լին Թրեյսին ղեկավարում էր Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական ​​առաքելությունը։